Ով է ուղեկցելու Փաշինյանին Ստեփանավանի ՔՊ-ական թեկնածուն նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն Պապիկյանից Ո՞վ է շուրջ 30 տարի դիվանագիտական համակարգում աշխատած և պաշտոնից հետ կանչված դեսպան Վիկտոր Բիյագովը Մոսկվա այցից առաջ տրամադրություններ է ստուգում Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառում Զինվորի մահվան օրը ռեստորանում խնջույք են արել Կուսակիցները եւս անակնկալի են եկել Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու՝ երկխոսելու ծնողների հետ Սկզբունքային դատավորն ու «վատ շրջապատը». ի՞նչ ընդհանուր բան ունեն Արթուր Դավթյանն ու դատավորը Բրյուսելը նոր պայման է առաջադրում Դամասկոսին․ Մոսկվան արձագանքել է Եվրոպայի անվտանգության նոր համակարգ․ Politico-ն ներկայացրել է հինգ սցենար Թեհրանը չի զիջում․ հարստացված ուրանը կմնա Իրանի տարածքում 

Կառավարությունը հրաժարվեց պատասխանատվությունից...

Վերլուծական

Նորություն չենք լինի բացահայտած, եթե ասենք, որ մեր երկրում մշտապես կա ու գոյություն է ունեցել մի խնդիր, որի լուծումն այդպես էլ չի երևում: Խնդիրն այդ, երևիթե, ավելի շատ մարդածին է, քան՝ արհեստածին, քանի որ խոսքը գնում է պատասխանատվություն կրելու պրակտիկայի՝ Հայաստանից իսպառ բացակայության մասին:

Մասնավորապես՝ լրջագույն հարցեր են առաջանում՝ կապված տնտեսական վատթար ցուցանիշների հետ, որ հատկապես վերջին շրջանում գրանցում է Հայաստանն իր ակտիվում: Օրերս Կառավարության կողմից հավանության արժանացած 2016 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունը, պետք է նկատել՝ ուղղակի ողբալի է: Բանն այն է, որ թերակատարվել են բյուջեի և՛ եկամտային, և՛ ծախսային հատվածները: Ասվածն ավելի պատկերավոր դարձնելու համար ուղղակի պետք է մեջբերել համապատասխան թվերը. բյուջեի՝ եկամուտների գծով թերակատարումը 10 մլրդ դրամ է կազմել, եկամուտների գծով թերակատարումը՝ 15 մլրդ դրամ, իսկ ահա ինչ վերաբերում է դեֆիցիտին, ապա այստեղ պատկերն առավել քան «շքեղ» է՝ 278 միլիարդ դրամ՝ կազմելով ՀՆԱ-ի 5,5%-ը:

Սակայն, ամենահետաքրքրականն այս ամենում այն է, որ այս ամենին զուգահեռ՝ կառավարությունում չեն զլացել ու որոշել են մարդկանց տրամադրությունը չփչացնելու համար իբր հուսադրող ցուցանիշներ հրապարակել: Ըստ այդմ՝ պարզվում է, որ չնայած այս անհույս վիճակին, երբ մի կողմից բյուջեի դեֆիցիտն է ավելանում, մյուս կողմից էլ եկամուտներն են պակասում, Հայաստանում, այնուամենայնիվ, տնտեսական առաջընթաց գրանցվել է. Կառավարության հաշվետվությունից բոլորովին անակնկալ կերպով ինքներս մեզ համար պարզում ենք, որ Հայաստանում, ասենք, գործազրկությունը որոշակի անկում է ապրել, արտահանումն՝ աճել, տնտեսության վարկավորման ծավալները թռիչքաձև աճ են արձանագրել: Մի խոսքով՝ Հայաստանն առաջ է ընթանում արագ տեմպերով, ինչը, սակայն, կարողանում են նշմարել բացառապես հայրենի Կառավարությունում:

Ընդհանրապես՝ պետք է ընդգծել, որ պարբերաբար ներկայացվող լավատեսական թվերի պակաս՝ հայաստանյան հանրությունը կարծես չի զգում: Այս յուրատեսակ տենդենցը հատկապես նկատելի էր նախընտրական շրջանում, ու շատերը սույն երևույթը պայմանավորում էին հանրության շրջանում կեղծ առաջընթացի վերաբերյալ տպավորություն ստեղծելու՝ ոմանց ցանկությամբ: Դատելով, սակայն, վերոգրյալից՝ կարող ենք ասել, որ համապատասխան միտումը շարունակական բնույթ է կրելու, իսկ թե ինչու, սա արդեն հարցի մեկ այլ, շատ ավելի բարդ կողմն է:

Սարկազմը՝ սարկազմ, բայց իրավիճակն իրոք որ ողբերգական է: Իսկ ողբերգական իրավիճակներն, ինչպես հայտնի է, ծնում են հարցեր, որոնք անպայմանորեն պատասխաններ են պահանջում ու նույնիսկ պարտադրում: Պատասխանող, սակայն, գոնե այս պարագայում, կարծես թե չկա, չկա մեկն, ումից հասարակությունը կկարողանար ինչ-որ կերպ կորզել իրեն հուզող հարցերի պատասխանները, մեկն, ով գոնե ինչ-որ կերպ կհիմնավորեր տիրող անհույս պատկերի և հասարակ տրամաբանության միջև գոյություն ունեցող հնարավոր կապը:

Թե երբ է հաջողվելու այս անկումային վիճակը գոնե ինչ-որ կերպ կամ ինչ-որ չափով հաղթահարել, իհարկե, մնում է միայն կռահել, բայց որ իրավիճակն իրոք որ ավելորդ լավատեսության տեղ չի թողնում, անկասկած է:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ով է ուղեկցելու ՓաշինյանինՍտեփանավանի ՔՊ-ական թեկնածուն նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն ՊապիկյանիցՈ՞վ է շուրջ 30 տարի դիվանագիտական համակարգում աշխատած և պաշտոնից հետ կանչված դեսպան Վիկտոր Բիյագովը Մոսկվա այցից առաջ տրամադրություններ է ստուգում Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառումԶինվորի մահվան օրը ռեստորանում խնջույք են արել Կուսակիցները եւս անակնկալի են եկելԱնհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու՝ երկխոսելու ծնողների հետՍկզբունքային դատավորն ու «վատ շրջապատը». ի՞նչ ընդհանուր բան ունեն Արթուր Դավթյանն ու դատավորըԼիտվայի ԱԳ նախարարը հայտնել է, որ Մոլդովան կարող է առաջընթաց գրանցել ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններում Իրանի խորհրդարանում նախազգուշացրել են, որ նոր պատերազմը աշխարհին կստիպի հրաժեշտ տալ նավթինԿադիրովի որդին Սերբիայի քաղաքացիություն է ստացել ուրիշի անունով Վրաստանը վերջին մի քանի օրում արտաքսել է 83 օտարերկրացու, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների Թուրքիայում միջքաղաքային ավտոբուս է շրջվել․ տուժածների թիվը հասել է 22-իՊուտինը փոխվարչապետ Նիկիտինին նշանակել է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի հարցերով հատուկ ներկայացուցիչՌուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները Բրիտանիայում ամռանը անոմալ շոգի պատճառով կյանքից հեռացել է ավելի քան 5,200 մարդ Հարցումը ցույց է տվել, թե նախագահի որ թեկնածուն է ստացել Ֆրանսիայի ժողովրդի ամենամեծ աջակցությունը Ամերիկայի երկրներում տարեսկզբից ի վեր կարմրուկի ավելի քան 58 700 դեպք է գրանցվելԹրամփն ու Ռյուտեն բանակցություններ կվարեն նոյեմբերի 25-ինՄեկ օրում Հորմուզի նեղուցում ականապատված չորս տանկեր է պայթեցվել Նիկոլա Սարկոզին կրկին կանգնել է դատարանի առաջԵՄ-ն դեկտեմբերի 1-ից հիբրիդային ավտոմեքենաների ներմուծման քվոտաներ է սահմանում Իրանի շրջափակումը ցամաքից գործնականում անհնար է. Արաղչի Նեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ներքին անվտանգության ծառայության ղեկավարի սպանության մասին Լեհաստանում ձերբակալվել է Կրակովի ահաբեկչական հարձակումը գովաբանած տղամարդը Բրյուսելը նոր պայման է առաջադրում Դամասկոսին․ Մոսկվան արձագանքել էԵվրոպայի անվտանգության նոր համակարգ․ Politico-ն ներկայացրել է հինգ սցենարԹեհրանը չի զիջում․ հարստացված ուրանը կմնա Իրանի տարածքումԶելենսկին հաստատել է ռուսական նավին հասցված հարվածը․ Նորվեգիան դիմել է ԿիևինՈւմ չկարողացան կոտրել ո՛չ հալածանքները, ո՛չ բանտը. Արման Աբովյանը շնորհավորել է Գագիկ ԾառուկյանինԿրեմլը բացահայտել է Աբու Դաբիի բանակցությունների շուրջ նոր տարաձայնություններըՉինաստանն ու Ուզբեկստանը խորացնում են միջուկային էներգետիկ համագործակցությունըՄոսկվան մեղադրում է Էստոնիային՝ Ուկրաինային օդային տարածք տրամադրելու համարԵվրամիությունը խստացնում է ռուսաստանցիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումըՄիացյալ Նահանգների հետախուզության ղեկավարը Պուտինին Ամերիկայի բարեկամ չի համարումԼիբիան Ուկրաինայից բացատրություն է պահանջում․ Բենգազիի հարվածները որակվել են որպես պատերազմի հայտարարությունԻրանը սպառնում է հարվածել Եվրոպայում գտնվող ամերիկյան ռազմակայաններինՄերցը հայտարարել է, որ Եվրոպան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետՄիացյալ Նահանգները հետաքննում է Իրանի հնարավոր կապը նավերի դեմ կիբեռհարձակումների հետԼուկաշենկոն խոստովանել է, որ պատրաստ չէ հրաժարվել հեռուստացույցից Ռուսաստանի կորուստները․ 490 հազար զոհ և ամսական մինչև 50 հազար սպանված կամ վիրավորՈւկրաինայի ԶՈւ հարվածների հետևանքով մեկ շաբաթում Ռուսաստանի 65 բնակիչ է զոհվել. Միրոշնիկ Իրանը Միացյալ Նահանգներից 290 միլիարդ դոլարի փոխհատուցում է պահանջումԱվելի քան մեկ միլիարդ դոլար՝ վեց օրում․ «Քրիստիսն» ամփոփել է Նյու Յորքի աճուրդներըԶանգվածային արտաքսում Ռուսաստանից. տասնյակ հազարավոր միգրանտներ են վտարվել Իմ մարմինը չի կարողանում կապ հաստատել ուղեղիս հետ. Բելլա Հադիդը` իր առողջական խնդիրների մասին Նան Գոլդինի նոր ֆիլմի առաջին ցուցադրությունը Լոնդոնի «Հեյվարդ» պատկերասրահում էՊենտագոնը հայտնել է Միացյալ Նահանգներում անօդաչու թռչող սարքերի զգալի թուլացման մասինՎրաստանից զանգվածային արտաքսումները շարունակվում են․ նրանց թվում են նաև ՀՀ-ի քաղաքացիներ
Ամենադիտված