Դիխլոֆոս՝ միրգ-բանջարաղենում. Իրաքը վերահսկողության տակ է վերցրել ԱՄՆ շտաբը (տեսանյութ) Թեհրանը հերքել է Իրանի ներգրավվածությունը բրիտանական Ֆեյրֆորդի ավիաբազայի մոտ տեղի ունեցած միջադեպին Վստահ եմ՝ այս թիմն ապագա ունի. Եղիշե Մելիքյան Հանրային պահանջը կմնա այնքան ժամանակ, մինչև նկարը վերականգնվի․Ալբերտ Հովհաննիսյանի հայր «Վանաձոր» ՔԿՀ-ում բացահայտվել է իրար հաջորդող ներնետման երկու դեպք Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Բաբուխանյան (տեսանյութ) Պուտինը մեծացնում է ռուսական բանակը․ նոր հրամանագիր Հայաստանն ու Վատիկանը Մխիթար Սեբաստացու 350-ամյակին նվիրված համատեղ նամականիշ են թողարկել Մեկ շաբաթում Հայաստանում հայտնաբերվել է 478 ոչ սթափ վարորդ Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Չեռնոգորիայի ընտրանուն Nvidia-ն ներկայացրել է ԱԲ գործակալների գործողությունները սահմանափակող համակարգ Հացի ու պանրի արտադրությունը նվազել է․ նոր տվյալներ 

Վարչապետի թեզը գործատուին կդարձնի աշխատողի թշնամին

Հասարակություն

ՀՀ կառավարության՝ ապրիլի 27-ի նիստի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը Աշխատանքի և սոցիալական հարցերի և Արդարադատության նախարարներին հանձնարարեց ստեղծել համատեղ աշխատանքային խումբ և 9-ամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել Աշխատանքային օրենսգրքի արմատական փոփոխությունների նախագիծ կամ նոր օրենսգիրք, որը համահունչ կլինի կառավարության կողմից որդեգրված ծրագրին և ժամանակակից եվրոպական մոտեցումներին:

Թեմայի շուրջ ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց Աշխատանքի իրավունքի պաշտպանի հաշտարարի գրասենյակի ղեկավար Արթուր Սարգսյանի հետ:

Խոսելով գործատու-աշխատող հարաբերությունների մասին, մասնագետը նշեց՝ այս երկու անձանց նպատակը եկամուտ ստանալն է. «Հանդես գալով տարբեր դիրքերից՝ մեկը փորձում է շահագործել և քիչ վճարել, մյուսը փորձում է քիչ շահագործվել և շատ վճարվել: Այս «հակամարտության» մեջ նոր խնդիրներ են առաջանում և արդյունքում սոցիալական գործընկերության մեջ ամենաշատ տուժողը հասարակ, միջին վարձու աշխատողն է»,- ասաց նա:

Արթուր Սարգսյանն ընդգծեց՝ Աշխատանքային օրենսգրքում հարկավոր է արմատական փոփոխություններ անել. այնտեղ անհասկանալի իրավիճակ է տիրում. «Աշխատանքային օրենսգրքով նախատեսված է, որ շաբաթական 40 ժամ աշխատողը հինգօրյա աշխատանքային շաբաթում աշխատելու դեպքում տարվա ընթացքում ձեռք է բերում 20 աշխատանքային օրվա արձակուրդ, սակայն օրական 1 ժամ աշխատողը նույնպես ձեռք է բերում տարվա ընթացքում 20 աշխատանքային օր տևողությամբ արձակուրդ»,- ասաց նա՝ ավելացնելով՝ եթե մարդն օրական 8 ժամ աշխատելով՝ տարվա ընթացքում ձեռք է բերում մեկ տարվա աշխատանքային ստաժ, մեկ ուրիշը՝ օրական մեկ ժամ աշխատելու դեպքում ևս ձեռք է բերում մեկ տարվա աշխատանքային ստաժ:

Դիտարկմանը՝ արդյո՞ք փոփոխությունների դեպքում Աշխատանքային օրենսգիրքը վարչապետի նշած եվրոպական չափանիշներին կհամապատասխանի, և այս դեպքում աշխատավարձի չափը և աշխատանքային ժամերը ևս կհամապատասխանեն այդ չափանիշներին, Սարգսյանը պատասխանեց. «Դա պարզ կլինի քննարկումների արդյունքում: Ես այդքան էլ հակված չեմ եվրոպական աշխատաշուկայի ուղղությամբ գնալուն, ավելի շատ հակված եմ ամերիկյան աշխատաշուկային: Ես կողմնակից եմ ավելի օպտիմալ աշխատաշուկայի, երբ աշխատանքային հարաբերությունները տեղի են ունենում շատ արագ և կարճ ժամանակում դադարում են: Եվրոպան մտածում է մարդու մասին, իսկ անգլոսաքսոնական երկրները՝ մարդու աշխատանքային իրավունքների մասին: Եվրոպական աշխատաշուկայում ամեն բան ձգձգվում է և գործատուին դարձնում է աշխատողի թշնամին»,- նշեց նա՝ հավելելով՝ երբ գործատուն որոշ ժամանակ առաջ աշխատողին տեղեկացնում է աշխատանքից ազատելու մասին՝ ազդում է ոչ միայն նրա հոգեվիճակի, այլև իրենց հարաբերությունների վրա և այստեղ աշխատողին մի հարց է հուզում՝ ինչո՞ւ, ինչո՞ւ ինքը ազատվեց աշխատանքից, այլ ոչ թե մյուսը:

Արթուր Սարգսյանի խոսքով՝ պետք է վերափոխել ամսական միջին աշխատավարձի շուկան և այսօր տնտեսության և հասարակաության խնդիրը նվազագույն աշխատավարձը բարձրացնելն է. «Եթե նվազագույն աշխատավարձը բարձրացվի, միջինը ևս կբարձրանա: 55.000 դրամ աշխատավարձ ստացողները հիմնականում պետական ոլորտում աշխատողներն են, մյուս տեղերում գրում են 55.000 դրամ, բայց ավել վարձատրում: Երբ այս ամենը բերենք սպիտակ դաշտ, ընդհանուր աշխատավարձերի չափերը կբարձրանան: Այսպիսի նեգատիվ երևույթների, իհարկե, բերում է մրցակցային շուկայի բացակայությունը»,- եզրափակեց մասնագետը:

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Դիխլոֆոս՝ միրգ-բանջարաղենում. Իրաքը վերահսկողության տակ է վերցրել ԱՄՆ շտաբը (տեսանյութ) Թեհրանը հերքել է Իրանի ներգրավվածությունը բրիտանական Ֆեյրֆորդի ավիաբազայի մոտ տեղի ունեցած միջադեպինՎստահ եմ՝ այս թիմն ապագա ունի. Եղիշե ՄելիքյանՀանրային պահանջը կմնա այնքան ժամանակ, մինչև նկարը վերականգնվի․Ալբերտ Հովհաննիսյանի հայր Ոճաբանն անվանել է 2026-ի աշուն-ձմեռ սեզոնի նորաձև գույնը«Վանաձոր» ՔԿՀ-ում բացահայտվել է իրար հաջորդող ներնետման երկու դեպքՍրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Բաբուխանյան (տեսանյութ) Պուտինը մեծացնում է ռուսական բանակը․ նոր հրամանագիր Հայաստանն ու Վատիկանը Մխիթար Սեբաստացու 350-ամյակին նվիրված համատեղ նամականիշ են թողարկելՄեկ շաբաթում Հայաստանում հայտնաբերվել է 478 ոչ սթափ վարորդԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Չեռնոգորիայի ընտրանունNvidia-ն ներկայացրել է ԱԲ գործակալների գործողությունները սահմանափակող համակարգՀացի ու պանրի արտադրությունը նվազել է․ նոր տվյալներՖԻԴԵ-ի նոր նախագահը կայցելի ՀայաստանՁեռքներդ հեռո՛ւ պահեք Եկեղեցուց․ Կաթողիկոսի հեռացման քվե չեք ստացել․ Միրզոյան (տեսանյութ) Երևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Ստաս Միխայլովը հերքել է կնոջից բաժանվելու մասին լուրերըՌուսաստանում հրատեխնիկայի արտադրության գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 10 մարդ է զոհվել Ռուսաստանում պատրաստվում են դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգել մինչև հոկտեմբերի վերջՀազարավոր արբանյակներ կարող են փոխել գիշերային երկնքի տեսքը«Ականատես»-ը ՏԻՄ ընտրություններում արձանագրել է տեղային խնդիրներ և ընթացակարգային խախտումներ«Nissan Rogue Hybrid»-ը ստացել է էլեկտրամեքենային մոտեցող նոր համակարգՀուսահատ փորձեր են անում մարդկանց մի մասին համոզելու, թե բանակ են ղեկավարում. Տիգրան ԱբրահամյանՊուտինն ամփոփել է Ռուսաստանում անցկացված ընտրությունները ՔՊ-ն որոշում ունի՝ «պռոշները ֆիլլեր» արած հոգևորականը կդառնա Կաթողիկոս․ Զոհրաբյան (տեսանյութ) Հայաստանի դպրոցներն ու բուհերը ստացել են ChatGPT Edu-ի և Codex-ի շուրջ 50 հազար կրթական բաժանորդագրությունՄԱԿ-ը հայտարարել է, որ ահաբեկիչներն ավելի ու ավելի հաճախ են օգտագործում արհեստական ​​բանականությունըՑԱԽԱԼ-ը հայտարարել է ՀԱՄԱՍ-ին առնչվող տարադրամի փոխանակման ցանցի ղեկավարի ոչնչացման մասին Առաջիկայում կքննարկվեն զոհված զինծառայող Ալբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի պահպանման տարբերակները. Երևանի քաղաքապետի խոսնակԵՄ երկրները չեն համաձայնեցրել Ուկրաինային Patriot համակարգերի հրթիռների փոխանցումըԼոնդոնի քաղաքապետը կոչ է արել սկսել Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ վերադառնալու նախապատրաստությունն առանց նոր հանրաքվեի Ֆեյրֆորդի ավիաբազայում ահաբեկչություն նախապատրաստելու գործով ձերբակալվածները պարզվել է՝ Լոնդոնի բնակիչներ են Հայկական կողմը դիրքային կամ տարածքային զիջումներ չի կատարել․ փոխվարչապետի գրասենյակ ԵԽԽՎ զեկույցը՝ ՀՀ ԱԺ ընտրությունների մասին․ Սեուլը Կիևից բացատրություն և ներողություն է պահանջում (տեսանյութ)Կարմիր մսի հաճախակի օգտագործումը կարող է կապված լինել 2-րդ տիպի շաքարային դիաբետի բարձր ռիսկի հետԿիևն անպայման կպատասխանի Ռուսաստանին. Զելենսկին հայտարարությամբ է հանդես եկել Վեհափառն ու ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների համահայկական խորհրդաժողովի մասնակիցները անդրադարձել են հակաեկեղեցական արշավին Starship տիեզերանավի 14-րդ փորձնական թռիչքը սկսվել էԲուրկինա Ֆասոյի նախագահը Ուկրաինան ներառել է երկրի թշնամիների ցանկումԲեռլինում տղամարդուն վիրավորել են ոստիկանական բաժանմունքի մոտ. հարձակումը կապում են թուրքական խմբավորումների հետ Դրական առաջընթաց՝ ԵԽԽՎ-ն արձանագրեց, որ ՀՀ-ում մեծ ընտրախախտումներ են եղել, ճնշումներ (տեսանյութ) Խամենեին ասել է, որ Արաբական ծովը շուտով կմաքրվի թշնամու ուժերիցԵԽԽՎ զեկույցում ԲՀԿ-ին խորհրդարանից դուրս թողնելը որակվել է արհեստածին. ՄելոյանԻրանը հերքել է իր մասնակցությունը բրիտանական բազայի վրա ահաբեկչական հարձակման փորձինՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանՀրապարակվել է այն եմենցիների թիվը, ովքեր հունիսից ի վեր լքել են իրենց տները՝ հակամարտության սրման պատճառովԶինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել էԼուկաշենկոն գյուղատնտեսությունում «լուրջ մոբիլիզացիայի» կոչ է արել #ՈՒՂԻՂ․ «Ուժեղ Հայաստանի» անդամների մամուլի ասուլիսըԷդինբուրգի ամրոցը. Շոտլանդիայի պատմության քարե պահապանը
Ամենադիտված