Ֆելաինին որակազրկվեց երեք խաղով (տեսանյութ)
Սպորտ
Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան (FA) «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստ Մարուան Ֆելաինիին որակազրկեց երեք խաղով: Այս մասին տեղեկացնում է The Independent-ը:
Ֆուտբոլիստը որակազրկվել է Անգլիայի առաջնության 26-րդ տուրի հետաձգված՝ «Մանչեսթեր Սիթի»-ի հետ հանդիպմանը (0:0) ստացած կարմիր քարտի համար, որին արժանացել էր Սերխիո Ագուերոյին գլխով հարվածելու համար:
Ֆուտբոլիստը FA-ից նաև գրավոր զգուշացում է ստացել:
Ֆելաինին կարմիր քարտից հետո դաշտը լքելուց հրաժարվելու համար լրացուցիչ պատժի չի ենթարկվել:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը