Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT 4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել Լեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated Press Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում Լատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարները Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվել Ամերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրա Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը «Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել 

Մոսկովյան հանդիպման տողատակերը…

Վերլուծական

Երեկ Մոսկվայում տեղի ունեցավ Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը, որից հետո նրանց միացան նաեւ Մինսկի խմբի ամերիկացի ու ֆրանսիացի համանախագահները: Հանդիպման արդյունքի վերաբերյալ Հայաստանի ու Ռուսաստանի ԱԳՆ-ները տարածել են հայտարարություն, որում ասվում է, որ խոսվել է Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները կատարելու անհրաժեշտության եւ շփումները շարունակելու մասին:

Մեկ տարի առաջ ձևավորվեց մի իրականություն, նոր իրավիճակ, երբ մեր դիվանագիտության մեսիջները, տարածաշրջանում անվտանգության և վստահության մեխանիզմների ձևավորման՝ Հայաստանի առաջարկները համահունչ դարձան այն տրամադրություններին, համատեքստին, որոնք կային արևմտյան մայրաքաղաքներում: Նաև ակնհայտ դարձավ Ռուսաստանի դիվանագիտական ջանքերի մարգինալացումն ու ստեղծվեց պատեհ հնարավորություն, որ արմատապես վերանայվի հայ-ռուսական հարաբերությունների փիլիսոփայությունը, կառուցվածքը: Այդ կառուցվածքը չվերանայվեց. այդ է պատճառը, որ Մոսկվան շարունակեց իր անթաքույց ջանքերը գործադրել՝ հատկապես հայկական կողմին բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու և իրեն ցանկալի սցենարը խաղարկելու համար:

Հայաստանը որոշ իմաստով զիջեց Ռուսաստանին և համաձայնեց մասնակցել Մոսկվայում նախատեսվող հանդիպմանը: Սակայն ակնհայտ է, որ Երևանը չզիջեց իր կողմից առաջ քաշված պայմանների հարցում: Դրանք հիմնականում երկուսն են՝ շփման գծում հետաքննության մեխանիզմների տեղակայում եւ Արցախի կարգավիճակ: Ավելին, կարելի է ենթադրել, որ իբրև բանակցությունները շարունակելու պայման՝ Երևանն առաջ է քաշել օրակարգում հենց այս երկու կետերի պահպանման պահանջը: Ելնելով նրանից, որ հանդիպման ավարտից հետո հնչեցին շփումները շարունակելու վերաբերյալ հայտարարություններ՝ Երևանի այս պահանջն ընդունվել է: Ակնհայտ էր, որ այս հանդիպման հիմնական խնդիրը լինելու էր Ռուսաստանի կողմից վերահաստատելը, որ ինքն է ղարաբաղյան հակամարտության մենեջերը։

Կոնկրետ արդյունքներ դժվար էր ակնկալել, որովհետև լուրջ փոփոխություններ՝ նախորդ հանդիպումից հետո չեն եղել կողմերի մոտ կամ տարածաշրջանում։ Թերևս հիմնական փոփոխությունը Հայաստանի ընտրություններն էին, բայց դա որևէ անսպասելի արդյունք չի արձանագրել այնպես, որ կարողանար ազդել ղարաբաղյան հարցի կարգավորման վրա։ Իրականում, ռուսական ձևով կարգավորումն առաջին հերթին նշանակում է՝ չկարգավորում։ Այսինքն՝ Ռուսաստանը ցանկանում է հակամարտությունը պահել սառեցրած վիճակում, որպեսզի կարողանա ժամանակ առ ժամանակ տաքացնել։ Բաքվի գլխավոր նպատակն այս հանդիպմանը Վիեննայի պայմանավորվածությունները չեզոքացնելն էր, քանի որ այս պահին գլխավոր վտանգը Ադրբեջանի համար՝ հենց դրանք են: Ակնհայտ է, որ բանակցությունների ֆորմատը փոփոխության ենթարկելու՝ Բաքվի ցանկությունները ևս իրականություն չեն դառնալու:

Եռակողմ հանդիպմանը մասնակցել է Մինսկի խումբը. սա նշանակում է, որ, այնուամենայնիվ, Մինսկի խումբը պահպանվում է, Ռուսաստանը չի վարում իր առանձին խաղը և գործընթացն իրականացվում է Մինսկի խմբի ջանքերի շրջանակներում: Հանդիպումից հետո Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարեց, որ նախագահների հանդիպման հնարավորությունը կողմերի միջև չի քննարկվել: Սրանից կարելի է եզրակացնել, որ լուրջ առաջընթաց բանակցային գործընթացում՝ չի լինի առնվազն մինչև 2018 թվականը: Տվյալ հակամարտության լուծման ուղիներ փնտրելու ցանկացած փորձ կարող է կատարվել միայն նախագահների մակարդակով կազմակերպված հանդիպումների ընթացքում:

Նախարարների մակարդակով կազմակերպված հանդիպմանը կարող են քննարկվել միայն շփման գծում իրադրության մշտադիտարկման հետ կապված հարցերը, այսինքն՝ դիտորդների հարցը, նոր ռազմական գործողությունները կանխելու երաշխիքները և այլն: Այս ամենին Ադրբեջանը խոսքով կողմ կարտահայտվի, բայց կփորձի գտնել պատճառաբանություններ՝ իր պարտավորությունները չկատարելու համար: Հետևաբար, խնդիրն այն է, որ Մոսկվան և ամբողջ Մինսկի խումբը պետք է ճնշում գործադրեն Ադրբեջանի վրա և ստիպեն, որ նա ավելի հստակորեն ասի «այո»: Հակառակ պարագայում՝ նման հերթապահ հանդիպումները չեն կարող արդյունավետ համարվել՝ խնդրի համակարգային լուծման առումով:


Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին
Ամենադիտված