Հայաստանի հավաքականը պահպանեց երրորդ հորիզոնականը շախմատի վետերանների աշխարհի առաջնությունում
Սպորտ
Կրետե կղզում ընթացող շախմատի վետերանների աշխարհի թիմային առաջնության հինգերորդ տուրում Հայաստանի հավաքականը (50-ից բարձր տարիքային խումբ) 3:1 հաշվով հաղթեց Իսրայելի հավաքականին: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի կայքը:
Հաղթանակ տարան Արտաշես Մինասյանը եւ Սերգեյ Գալդունցը, ոչ-ոքի խաղացին Ռաֆայել Վահանյանն ու Կարեն Մովսիսյանը:
Հայաստանի հավաքականը 8 միավորով (14.5 անհատական միավոր) մրցաշարային աղյուսակում պահպանեց երրորդ տեղը:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը