Ջրացատկորդ Հարությունյան եղբայրները 3-րդ տեղն են զբաղեցրել Ուկրաինայում
Սպորտ
Հայ ջրացատկորդներ Ազատ եւ Վլադիմիր Հարությունյանները մասնակցում են Ուկրաինայի Գավաթի բաց առաջնությանը։ Հարությունյան եղբայրները սինքրոն ցատկում զբաղեցրել են 3-րդ հորիզոնականը։
ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանը նշեց, որ եղբայրները երկրորդ տեղի համար պայքարում զիջել են չնչին' 0.40 միավորով.
«Դժգոհ եմ տղաներից, քանի որ նրանք կարող էին զբաղեցնել երկրորդ հորիզոնականը։ Դա էր նրանց իրական տեղը։ Սակայն հաշվի առնելով, որ Ազատն ու Վլադիմիրը երկար ժամանակ չեն մարզվել՝ գնահատում եմ բավարար»,- ասաց Չանդիրյանը։
Ապրիլի 30-ին Հարությունյան եղբայրները կմրցեն անհատական աշտարակացատկ ձեւում։ Սակայն գլխավոր մարզիչը հայտնեց, որ Ազատի մասնակցությունը հարցականի տակ է՝ ուսի վնասվածքի պատճառով։


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը