Ստեփանավանի ՔՊ-ական թեկնածուն նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն Պապիկյանից Ո՞վ է շուրջ 30 տարի դիվանագիտական համակարգում աշխատած և պաշտոնից հետ կանչված դեսպան Վիկտոր Բիյագովը Մոսկվա այցից առաջ տրամադրություններ է ստուգում Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառում Զինվորի մահվան օրը ռեստորանում խնջույք են արել Կուսակիցները եւս անակնկալի են եկել Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու՝ երկխոսելու ծնողների հետ Սկզբունքային դատավորն ու «վատ շրջապատը». ի՞նչ ընդհանուր բան ունեն Արթուր Դավթյանն ու դատավորը Բրյուսելը նոր պայման է առաջադրում Դամասկոսին․ Մոսկվան արձագանքել է Եվրոպայի անվտանգության նոր համակարգ․ Politico-ն ներկայացրել է հինգ սցենար Թեհրանը չի զիջում․ հարստացված ուրանը կմնա Իրանի տարածքում Զելենսկին հաստատել է ռուսական նավին հասցված հարվածը․ Նորվեգիան դիմել է Կիևին 

Կարեն Կարապետյանը ցանկանում է միայնակ ձևավորել կառավարություն

Վերլուծական

Ընտրություններից հետո առաջացած ներքաղաքական կարևորագույն ինտրիգը, թերևս, նոր կառավարության ձևավորման շուրջ է առաջացել: Այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ Դաշնակցությունն առաջիկայում ձևավորվելիք կառավարությունում ևս շարունակելու է կոալիցիոն գործընկերոջ դերում հանդես գալ, բոլորին սկսեց հետաքրքրել այն հարցը, թե վերաթարմացվող կոալիցիայում ՀՀԿ-ին իր հավատարմությունն ապացուցած քաղաքական ուժը որքանով կկարողանա ամրապնդել իր դիրքերը պետական կառավարևման համակարգում: Պետք է նկատել, որ այս հարցը չափազանց զգայուն է հատկապես վարչապետ Կարեն Կարապետյանի համար, ով կառավարությունում ՀՅԴ դիրքերի հնարավոր ամրապնդումը դիտարկում է որպես սպառնալիք՝ իր քաղաքական դիրքերին. վարչապետը ճիգ ու ջանք չի խնայում նախագահ Սարգսյանին համոզելու' հետ կանգնել Կառավարությունում ՀՅԴ լիազորությունների ընդլայնման մտադրությունից: Թե ինչ վերջնական տեսք կունենա ապագայի Կառավարությունն, իհարկե, պարզ կդառնա միայն ապագայում, բայց որ կարծես նախագահն ու վարչապետը մոտ են կոնսենսուսային որոշման, արդեն ակնհայտ է:

Մամուլում տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ Դաշնակցության հարցը, ամենայն հավանականությամբ, լուծվելու է հետևյալ կերպ. հավելյալ նախարարություն Դաշնակցությանը չի տրամադրվելու, փոխարենն այդ կուսակցության դիրքերն ուժեղացվելու են խորհրդարանում: Մասնավորապես' ասում են' չի բացառվում, որ ՀՅԴ-ին տրվի ԱԺ փոխխոսնակներից մեկի աթոռն, ինչպես նաև հանձնաժողովների նախագահների պաշտոններ: Իհարկե, դեռևս դժվար է ասել՝ կոնկրետ ինչպիսի կոմպենսացիա է պատրաստվում ՀՅԴ-ի համար՝ գործադիրում դիրքերն ինչ-որ իմաստով զիջելու դիմաց, սակայն արդեն իսկ կարող ենք ասել, որ Կարապետյանն ամեն ինչ անում է' հնարավորություն ստանալու միայնակ ձևավորելու կառավարություն: Սա, եթե կուզեք, նրա համար սկզբունքային հարց է:

Հարց է առաջանում, սակայն, ի՞նչ է այս ամենից շահելու նախագահը, ով, ի դեպ, ոչ միայն ոչինչ չի ասել իր քաղաքական ապագայի վերաբերյալ, այլև շատերի կողմից դիտակվում է որպես ապագայում վարչապետական աթոռի հիմնական հավակնորդ: Եթե հաշվի առնենք այն, որ ՀՅԴ-ն բացարձակ լոյալություն է պահպանում ՀՀԿ-ի հանդեպ' պատրաստ լինելով աջակցել իշխանությունների ամեն մի ձեռնարկին, ապա ակնհայտ է դառնում, որ խորհդարանական կառավարմամբ երկրի պարագայում, երբ հենց այս մարմինն է հանդես գալիս լոկոմոտիվի դերում, Դաշնակցության դիրքերի ուժեղացումը բխում է նախևառաջ Սերժ Սարգսյանի շահերից. ավելի շատ անհրաժեշտ է լինելու լիովին կառավարելի Ազգային ժողով, քան առանց այն էլ սեփական գերիշխանության տակ գտնվող գործադիրում հավելյալ դաշնակցականների առկայություն. Սերժ Սարգսյանը բոլոր դեպքերում հանդես է գալու շահողի դերում, իսկ ահա Կարապետյանը, պատասխանատվություն վերցնելով կառավարության ձևավորման հարցում, իրականում ռիսկի տակ է հայտնվում, քանի որ լիարժեքորեն պատասխանատվություն է ստանձնում տնտեսության համար: Իսկ ինչպես հայտնի է, Հայաստանի տնտեսությունը մի բան է, որից դեռևս ոչ ոք նորմալ գլուխ չի հանել:

Կարապետյանը պետք է հասկանա մի պարզ բան' ստանալով լիակատար ազատություն կառավարության ձևավորման հարցում, ավելին' գործնականում միայնակ ձևավորելով ապագայի կառավարությունն, իր վրա է վերցնում մի ծանր բեռ, որի տակից դժվար է դուրս գալու. տնտեսությունն այնպիսի խայտառակ վիճակում է, որ ո՛չ 1 տարին, ո՛չ էլ նույնիսկ 3 տարին բավարար չեն լինելու ռեալ առաջընթաց ապահովելու համար: Իսկ սա նշանակում է, որ դե ֆակտո՝ անարդյունավետ վարչապետը չի կարողանալու դառնալ հավակնորդ ապագա վարչապետի աթոռին' ճանապարհ հարթելով Սերժ Սարգսյանի համար:

Մի խոսքով' մեզ դեռևս սուր ներքաղաքական զարգացումներ են սպասվում, որոնք խոստանում են բավական հետաքրքրաշարժ լինել: Իշխանական բուրգում կրքերը շարունակելու են եռալ:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ստեփանավանի ՔՊ-ական թեկնածուն նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն ՊապիկյանիցՈ՞վ է շուրջ 30 տարի դիվանագիտական համակարգում աշխատած և պաշտոնից հետ կանչված դեսպան Վիկտոր Բիյագովը Մոսկվա այցից առաջ տրամադրություններ է ստուգում Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառումԶինվորի մահվան օրը ռեստորանում խնջույք են արել Կուսակիցները եւս անակնկալի են եկելԱնհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու՝ երկխոսելու ծնողների հետՍկզբունքային դատավորն ու «վատ շրջապատը». ի՞նչ ընդհանուր բան ունեն Արթուր Դավթյանն ու դատավորըԼիտվայի ԱԳ նախարարը հայտնել է, որ Մոլդովան կարող է առաջընթաց գրանցել ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններում Իրանի խորհրդարանում նախազգուշացրել են, որ նոր պատերազմը աշխարհին կստիպի հրաժեշտ տալ նավթինԿադիրովի որդին Սերբիայի քաղաքացիություն է ստացել ուրիշի անունով Վրաստանը վերջին մի քանի օրում արտաքսել է 83 օտարերկրացու, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների Թուրքիայում միջքաղաքային ավտոբուս է շրջվել․ տուժածների թիվը հասել է 22-իՊուտինը փոխվարչապետ Նիկիտինին նշանակել է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի հարցերով հատուկ ներկայացուցիչՌուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները Բրիտանիայում ամռանը անոմալ շոգի պատճառով կյանքից հեռացել է ավելի քան 5,200 մարդ Հարցումը ցույց է տվել, թե նախագահի որ թեկնածուն է ստացել Ֆրանսիայի ժողովրդի ամենամեծ աջակցությունը Ամերիկայի երկրներում տարեսկզբից ի վեր կարմրուկի ավելի քան 58 700 դեպք է գրանցվելԹրամփն ու Ռյուտեն բանակցություններ կվարեն նոյեմբերի 25-ինՄեկ օրում Հորմուզի նեղուցում ականապատված չորս տանկեր է պայթեցվել Նիկոլա Սարկոզին կրկին կանգնել է դատարանի առաջԵՄ-ն դեկտեմբերի 1-ից հիբրիդային ավտոմեքենաների ներմուծման քվոտաներ է սահմանում Իրանի շրջափակումը ցամաքից գործնականում անհնար է. Արաղչի Նեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ներքին անվտանգության ծառայության ղեկավարի սպանության մասին Լեհաստանում ձերբակալվել է Կրակովի ահաբեկչական հարձակումը գովաբանած տղամարդը Բրյուսելը նոր պայման է առաջադրում Դամասկոսին․ Մոսկվան արձագանքել էԵվրոպայի անվտանգության նոր համակարգ․ Politico-ն ներկայացրել է հինգ սցենարԹեհրանը չի զիջում․ հարստացված ուրանը կմնա Իրանի տարածքումԶելենսկին հաստատել է ռուսական նավին հասցված հարվածը․ Նորվեգիան դիմել է ԿիևինՈւմ չկարողացան կոտրել ո՛չ հալածանքները, ո՛չ բանտը. Արման Աբովյանը շնորհավորել է Գագիկ ԾառուկյանինԿրեմլը բացահայտել է Աբու Դաբիի բանակցությունների շուրջ նոր տարաձայնություններըՉինաստանն ու Ուզբեկստանը խորացնում են միջուկային էներգետիկ համագործակցությունըՄոսկվան մեղադրում է Էստոնիային՝ Ուկրաինային օդային տարածք տրամադրելու համարԵվրամիությունը խստացնում է ռուսաստանցիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումըՄիացյալ Նահանգների հետախուզության ղեկավարը Պուտինին Ամերիկայի բարեկամ չի համարումԼիբիան Ուկրաինայից բացատրություն է պահանջում․ Բենգազիի հարվածները որակվել են որպես պատերազմի հայտարարությունԻրանը սպառնում է հարվածել Եվրոպայում գտնվող ամերիկյան ռազմակայաններինՄերցը հայտարարել է, որ Եվրոպան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետՄիացյալ Նահանգները հետաքննում է Իրանի հնարավոր կապը նավերի դեմ կիբեռհարձակումների հետԼուկաշենկոն խոստովանել է, որ պատրաստ չէ հրաժարվել հեռուստացույցից Ռուսաստանի կորուստները․ 490 հազար զոհ և ամսական մինչև 50 հազար սպանված կամ վիրավորՈւկրաինայի ԶՈւ հարվածների հետևանքով մեկ շաբաթում Ռուսաստանի 65 բնակիչ է զոհվել. Միրոշնիկ Իրանը Միացյալ Նահանգներից 290 միլիարդ դոլարի փոխհատուցում է պահանջումԱվելի քան մեկ միլիարդ դոլար՝ վեց օրում․ «Քրիստիսն» ամփոփել է Նյու Յորքի աճուրդներըԶանգվածային արտաքսում Ռուսաստանից. տասնյակ հազարավոր միգրանտներ են վտարվել Իմ մարմինը չի կարողանում կապ հաստատել ուղեղիս հետ. Բելլա Հադիդը` իր առողջական խնդիրների մասին Նան Գոլդինի նոր ֆիլմի առաջին ցուցադրությունը Լոնդոնի «Հեյվարդ» պատկերասրահում էՊենտագոնը հայտնել է Միացյալ Նահանգներում անօդաչու թռչող սարքերի զգալի թուլացման մասինՎրաստանից զանգվածային արտաքսումները շարունակվում են․ նրանց թվում են նաև ՀՀ-ի քաղաքացիներԱքլորի գլխով պարսկական սափորը Թուրինից հասել է Ուլան Բատոր
Ամենադիտված