«Սուոնսի»-ի դեմ խաղում գուցե ստիպված լինեմ ինքս խաղադաշտ դուրս գալ. Մոուրինյուն՝ թիմի կադրային խնդիրների մասին
Սպորտ
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն Անգլիայի առաջնության 35-րդ տուրում «Սուոնսի»-ի դեմ կայանալիք խաղից առաջ անդրադարձել է թիմի կադրային խնդիրներին:
«Ուեյն Ռունիի մասնակցությունը կիսապաշտպանության գծում՝ հնարավոր տարբերակներից մեկն է: Ունենք միայն Էրերային, Կարիկին: Թիմը հերթական կորուստն է մեզ համար: Խնդիրներ ունենք, բայց պայքարելու ենք: Կարծում եմ՝ առաջինը կվերադառնա Մատան, ինչը հարձակման գծում լրացուցիչ ընտրության հնարավորություն կտա, բայց հիմա մենք ունենք կենտրոնական պաշտպանների կարիք»:
Այն հարցին, թե արդյո՞ք մարզիչը կիրակի օրը հանգստի հնարավորություն կտա Էրիկ Բայիին և նրա փոխարեն դաշտ դուրս կբերի երիտասարդ խաղացող Աքսել Տուանզաբեին, մարզիչը կատակել է և ասել, որ հաշվի առնելով կադրային խնդիրները, հնարավոր է՝ անձամբ ինքը ստիպված լինի դաշտ դուրս գալ.
«Ես էլ եմ մարզասրահում շատ մարզվում, այդ պատճառով էլ որպես տարբերակ կարելի է ինձ էլ հաշվի առնել: Մոուրինյուն ու Տուանզաբեն՝ ընդդեմ «Սուոնսի»-ի:
Մենք ծայրահեղ իրավիճակում ենք հայտնվել, սա հավանաբար միակ դեպքն է ֆուտբոլում, երբ մի խաղում երկու ֆուտբոլիստ ծնկի՝ նման վնասվածք են սանում: Իմ 17 տարվա կարիերայի ընթացքում միայն մեկ անգամ է նման դեպք եղել: Իսկ հիմա «Անդերլեխտ»-ի դեմ խաղում իմ թիմից միանգամից երկու ֆուտբոլիստի բախտը չբերեց»,- Մոուրինյուի խոսքը մեջբերում է մանչեսթերյան թիմի կայքը:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը