Ստեփանավանի ՔՊ-ական թեկնածուն նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն Պապիկյանից Ո՞վ է շուրջ 30 տարի դիվանագիտական համակարգում աշխատած և պաշտոնից հետ կանչված դեսպան Վիկտոր Բիյագովը Մոսկվա այցից առաջ տրամադրություններ է ստուգում Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառում Զինվորի մահվան օրը ռեստորանում խնջույք են արել Կուսակիցները եւս անակնկալի են եկել Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու՝ երկխոսելու ծնողների հետ Սկզբունքային դատավորն ու «վատ շրջապատը». ի՞նչ ընդհանուր բան ունեն Արթուր Դավթյանն ու դատավորը Բրյուսելը նոր պայման է առաջադրում Դամասկոսին․ Մոսկվան արձագանքել է Եվրոպայի անվտանգության նոր համակարգ․ Politico-ն ներկայացրել է հինգ սցենար Թեհրանը չի զիջում․ հարստացված ուրանը կմնա Իրանի տարածքում Զելենսկին հաստատել է ռուսական նավին հասցված հարվածը․ Նորվեգիան դիմել է Կիևին 

Նոր Ջուղայից սերող Միրմանյանների վերջին իտալահայ ժառանգը Մատենադարանին է փոխանցել բացառիկ ձեռագրեր

Գիտություն և Մշակույթ

Իտալիայի Լիվեռնո քաղաքում բնակվող Մանուելա Սալվինի դե Գիրակ Միրմանը, ով Նոր Ջուղայից սերող Միրմանյան ազգատոհմի վերջին ժառանգն է, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանին է նվիրաբերել Գիրակ Միրման գերդաստանի մոտ 3 դար վաղեմություն ունեցող (1724) թվականի մագաղաթյա ձեռագիր մատյանը՝ ընտանիքի տոհմածառի հետ միասին: Այն սկիզբ է առնում 1364 թվականից Հին Ջուղայից սերող Ալավերդի Միրման անունով նախապապից եւ ավարտվում 1738 թվականով՝ ընտանիքից Գրեգորիո անունով մի անձով:

Մատենադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Տեր-Ղեւոնդյանն ընդգծեց, որ նվիրաբերված փաստաթղթերը շատ կարեւոր նշանակություն ունեն ուշ միջնադարի հայկական գաղթօջախների, գաղթավայրերի պատմության ուսումնասիրության համար:

«Այս ընտանիքը նաեւ մեծ բարեգործություններ է արել հայկական եկեղեցիների վերակառուցման, վերանորոգման առումով: Մեծ կարողության տեր ընտանիք են եղել, եվրոպական տարբեր քաղաքներում հաստատել են իրենց գրասենյակները եւ վաճառատները: Եկել, հասել են մինչեւ մեր օրերը եւ փաստորեն, նրանց վերջին ժառանգը որոշում է կայացրել ընտանեկան այդ մասունքները, սրբությունները մի ապահով տեղ հանձնել եւ անշուշտ նախեւառաջ հայրենիքի մասին է մտածել: Այստեղ դրանք լավ կպահպանվեն, անհրաժեշտության դեպքում կնորոգվեն, կցուցադրվեն, կուսումնասիրվեն: Կարծում եմ՝ այստեղ բավականին հարուստ նյութ կա, որից կարող են օգտվել պատմաբանները: 17-18-րդ դարերի նմուշներ են՝ մեկ ձեռագիր եւ վեց արխիվային փաստաթուղթ, որոնք բոլորն էլ շատ արժեքավոր են, հիմնական լեզուն իտալերենն է, կա նաեւ լատիներենով»,- լրագրողների հետ զրույցում ասաց Վահան Տեր-Ղեւոնդյանը, ով իտալահայ Մանուելա Սալվինի դե Գիրակ Միրմանին շնորհեց Մատենադարանի հուշամեդալ:

Մանուելա Սալվինի դե Գիրակ Միրմանն այժմ հասարակական գործունություն է ծավալում տեղի հայ համայնքում, աշխատում է գիտական հետազոտության ուղղությամբ, որի թեման տեղի հայ համայնքն է, հատկապես նրա գերդաստանը: Նա նշեց, որ նվիրաբերելու որոշումը դժվարությամբ է կայացրել. թեպետ ընտանիքը մեծ հոգածությամբ է պահպանել ձեռագրերը եւ փոխանցել սերնդեսերունդ, այնուամենայնիվ, այնտեղ լավագույն պայմաններ չկային դրանց պահպանման համար:

«Ես այստեղ տեսա, թե ինչ պայմաններում են պահվում մշակութային արժեքները, որոշեցի, որ սա այն լավագույն վայրն է, որտեղ դրանք պետք է հանգրվանեն: Ես ոչ մի առիթ բաց չեմ թողնում հնչեցնելու հայերի եւ իմ ընտանիքի անդամների մասին: Ես արդեն իսկ ծրագրել եմ հաջորդ տարի այստեղ վերադառնալ»,-ասաց Մանուելա Սալվինի դե Գիրակ Միրմանը՝ նշելով, որ եւս մեկ պատճառ կա, թե ինչու է նա որոշել ձեռագրեր բերել հայրենիք:

«Չգիտեմ՝ սա պատահականություն է, թե ոչ, բայց Գիրակ Միրման իտալական ճյուղի հիմնադիրը՝ Գրեգորիոն մահացել է հուլիսի 2-ին: Նույն օրը, նույն ամսին ես եմ ծնվել՝ գերդաստանի վերջին ժառանգս՝ կարծես այսպես փակելով այդ գերդաստանի շառավիղը»,-նշեց նա:

Ձեռագրերը հասանելի են ցուցադրության համար:

Միրմանյանները Նոր Ջուղայի մեծատուն վաճառականներից էին եւ տոհմիկ ազնվականներ: Գերդաստանի իտալական ճյուղի հիմնադիրը 1612 թվականին Նոր Ջուղայում ծնված Գիրակի որդի Գրեգորիո Միրմանն է, որը զբաղվում էր թանկարժեք քարերի եւ մետաքսի առեւտրով: 1688 թվականին Միրման Գիրակի հոգածությամբ ամբողջովին վերակառուցվել եւ ընդարձակվել է Վենետիկի Սբ Խաչ եկեղեցին:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ստեփանավանի ՔՊ-ական թեկնածուն նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն ՊապիկյանիցՈ՞վ է շուրջ 30 տարի դիվանագիտական համակարգում աշխատած և պաշտոնից հետ կանչված դեսպան Վիկտոր Բիյագովը Մոսկվա այցից առաջ տրամադրություններ է ստուգում Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառումԶինվորի մահվան օրը ռեստորանում խնջույք են արել Կուսակիցները եւս անակնկալի են եկելԱնհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու՝ երկխոսելու ծնողների հետՍկզբունքային դատավորն ու «վատ շրջապատը». ի՞նչ ընդհանուր բան ունեն Արթուր Դավթյանն ու դատավորըԼիտվայի ԱԳ նախարարը հայտնել է, որ Մոլդովան կարող է առաջընթաց գրանցել ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններում Իրանի խորհրդարանում նախազգուշացրել են, որ նոր պատերազմը աշխարհին կստիպի հրաժեշտ տալ նավթինԿադիրովի որդին Սերբիայի քաղաքացիություն է ստացել ուրիշի անունով Վրաստանը վերջին մի քանի օրում արտաքսել է 83 օտարերկրացու, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների Թուրքիայում միջքաղաքային ավտոբուս է շրջվել․ տուժածների թիվը հասել է 22-իՊուտինը փոխվարչապետ Նիկիտինին նշանակել է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի հարցերով հատուկ ներկայացուցիչՌուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները Բրիտանիայում ամռանը անոմալ շոգի պատճառով կյանքից հեռացել է ավելի քան 5,200 մարդ Հարցումը ցույց է տվել, թե նախագահի որ թեկնածուն է ստացել Ֆրանսիայի ժողովրդի ամենամեծ աջակցությունը Ամերիկայի երկրներում տարեսկզբից ի վեր կարմրուկի ավելի քան 58 700 դեպք է գրանցվելԹրամփն ու Ռյուտեն բանակցություններ կվարեն նոյեմբերի 25-ինՄեկ օրում Հորմուզի նեղուցում ականապատված չորս տանկեր է պայթեցվել Նիկոլա Սարկոզին կրկին կանգնել է դատարանի առաջԵՄ-ն դեկտեմբերի 1-ից հիբրիդային ավտոմեքենաների ներմուծման քվոտաներ է սահմանում Իրանի շրջափակումը ցամաքից գործնականում անհնար է. Արաղչի Նեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ներքին անվտանգության ծառայության ղեկավարի սպանության մասին Լեհաստանում ձերբակալվել է Կրակովի ահաբեկչական հարձակումը գովաբանած տղամարդը Բրյուսելը նոր պայման է առաջադրում Դամասկոսին․ Մոսկվան արձագանքել էԵվրոպայի անվտանգության նոր համակարգ․ Politico-ն ներկայացրել է հինգ սցենարԹեհրանը չի զիջում․ հարստացված ուրանը կմնա Իրանի տարածքումԶելենսկին հաստատել է ռուսական նավին հասցված հարվածը․ Նորվեգիան դիմել է ԿիևինՈւմ չկարողացան կոտրել ո՛չ հալածանքները, ո՛չ բանտը. Արման Աբովյանը շնորհավորել է Գագիկ ԾառուկյանինԿրեմլը բացահայտել է Աբու Դաբիի բանակցությունների շուրջ նոր տարաձայնություններըՉինաստանն ու Ուզբեկստանը խորացնում են միջուկային էներգետիկ համագործակցությունըՄոսկվան մեղադրում է Էստոնիային՝ Ուկրաինային օդային տարածք տրամադրելու համարԵվրամիությունը խստացնում է ռուսաստանցիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումըՄիացյալ Նահանգների հետախուզության ղեկավարը Պուտինին Ամերիկայի բարեկամ չի համարումԼիբիան Ուկրաինայից բացատրություն է պահանջում․ Բենգազիի հարվածները որակվել են որպես պատերազմի հայտարարությունԻրանը սպառնում է հարվածել Եվրոպայում գտնվող ամերիկյան ռազմակայաններինՄերցը հայտարարել է, որ Եվրոպան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետՄիացյալ Նահանգները հետաքննում է Իրանի հնարավոր կապը նավերի դեմ կիբեռհարձակումների հետԼուկաշենկոն խոստովանել է, որ պատրաստ չէ հրաժարվել հեռուստացույցից Ռուսաստանի կորուստները․ 490 հազար զոհ և ամսական մինչև 50 հազար սպանված կամ վիրավորՈւկրաինայի ԶՈւ հարվածների հետևանքով մեկ շաբաթում Ռուսաստանի 65 բնակիչ է զոհվել. Միրոշնիկ Իրանը Միացյալ Նահանգներից 290 միլիարդ դոլարի փոխհատուցում է պահանջումԱվելի քան մեկ միլիարդ դոլար՝ վեց օրում․ «Քրիստիսն» ամփոփել է Նյու Յորքի աճուրդներըԶանգվածային արտաքսում Ռուսաստանից. տասնյակ հազարավոր միգրանտներ են վտարվել Իմ մարմինը չի կարողանում կապ հաստատել ուղեղիս հետ. Բելլա Հադիդը` իր առողջական խնդիրների մասին Նան Գոլդինի նոր ֆիլմի առաջին ցուցադրությունը Լոնդոնի «Հեյվարդ» պատկերասրահում էՊենտագոնը հայտնել է Միացյալ Նահանգներում անօդաչու թռչող սարքերի զգալի թուլացման մասինՎրաստանից զանգվածային արտաքսումները շարունակվում են․ նրանց թվում են նաև ՀՀ-ի քաղաքացիներԱքլորի գլխով պարսկական սափորը Թուրինից հասել է Ուլան Բատոր
Ամենադիտված