Կլիչկոն պարտվեց տեխնիկական նոկաուտով. Ջոշուան` WBA, IBO, IBF վարկածներով չեմպիոն (լուսանկարներ)
Սպորտ
Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում տեղի ունեցավ գերծանրքաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն, ուկրաինացի Վլադիմիր Կլիչկոյի և IBF վարկածով աշխարհի չեմպիոն բրիտանացի Էնթոնի Ջոշուայի միջև մենամարտը:
Բռնցքամարտիկները պայքարեցին միանգամից երեք գոտու համար (WBA, IBO, IBF): IBF գոտին պատկանում էր Լոնդոնի օլիմպիական խաղերի չեմպիոն Ջոշուային, իսկ WBA, IBO գոտիները թափուր էին:
Մենամարտն ավարտվեց 11-րդ ռաունդում. Կլիչկոն երկու անգամ նուկդաունի ենթարկվեց, որից հետո մրցավարը դադարեցրեց մարտը:
Ջոշուան պաշտպանեց IBF վարկածով չեմպիոնական տիտղոսը և նվաճեց WBA, IBO վարկածներով չեմպիոնական գոտիները:
Ջոշուան IBF գոտուն արժանացել էր անցյալ տարվա ապրիլին` նոկաուտի ենթարկելով Չարզ Մարտինին: Սա բրիտանացու` տիտղոսի պաշտպանության երրորդ մենամարտն էր:





















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում