Գյումրիում ձերբակալված տղամարդը կասկածվում է բռնաբարության կամ բռնաբարության փորձի մեջ
Հասարակություն
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 29-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչի որոշմամբ ձերբակալվել է Գյումրի քաղաքի Կոստոյան փողոցի 5 տան հանրակացարանի բնակիչ, 49-ամյա Արտյոմ Սարգսյանը:
Վերջինս կասկածվում է 2 հոգու նկատմամբ բռնաբարություն կամ բռնաբարության փորձ կատարելու մեջ:
Աղբյուրի տեղեկութուններով՝ Ա. Սարգսյանը, ով նախկինում եղել է դատապարտված՝ դանակի սպառնալիքի տակ առաջարկել է անառակաբարո գործողություններ կատարել 25-ամյա Ա. Հ. –ի նկատմամբ, սակայն, տեսնելով, որ մերժում է ստանում՝ սկսել է բռունցքներով հարվածներ հասցնել Ալվարդին, իսկ հետո դանակը պահել է պարանոցին, պատառոտել հագուստը և ցանկացել Ալվարդի կամիքին հակառակ սեռական հարաբերություն ունենալ նրա հետ:
Պարզվել է նաև, որ նա փորձել է նաև անառակաբարո գործողություններ կատարել մանկահասակ Մ. Ս.-ի նկատմամբ, սակայն դա նույնպես, իր կամքից անկախ, տեղի չի ունեցել:

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ