Վրաերթի ենթարկված տղաները Տարոն Մարգարյանի քարոզարշավին էին գնացել
Հասարակություն
Վրաերթի ենթարկված տղաները, armtimes.com-ի աղբյուրների համաձայն, պարզվում է գնացել էին Երեւանի քաղաքապետ, Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններում իշխող Հանրապետական կուսակցության քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի քարոզարշավին։
Հիշեցնենք, որ ուրբաթ Երեւանում ժամը 17:15-ի սահմաններում BMW մակնիշի 98 ԼV 988 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երվանդ Քոչար փողոցում վրաերթի է ենթարկել 4 հետիոտնի: Տղաները տեղափոխվել էին հիվանդանոց, նրանցից երկուսը դեռ այնտեղ են։
Այդ օրն այդ տարածքում նախատեսված էր Տարոն Մարգարյանի քարոզչական հանդիպումը, սակայն այն հետաձգվեց:
18-ամյա Սիմավոն Ստեփանյանի հայրը՝ Շիրակի մարզի Գետափ համայնքի ղեկավար, ՀՀԿ անդամ Գոռ Ստեփանյանն armtimes.com-ի հետ զրույցում հաստատեց մեր տեղեկությունը։
«Ինչ որ հավաք է եղել, տղաներն էլ գնացել են, ոնց որ ՀՀԿ-ի, հա, Տարոն Մարգարյանի հանդիպումն է եղել, երեխեքն էլ գնացել են»,-ասաց Ստեփանյանը։ Այս պահին նրա որդին դեռ հիվանդանոցում է, կյանքին վտանգ չի սպառնում։
Վրաերթի ենթարկված տղաներից 21-ամյա Ռաֆիկ Պապիկյանը, սակայն ասում է, թե Համալսարան դասի գնալուց է եղել։ Հատկանշական է, որ վթարը եղել է երեկոյան, իսկ այդ ժամին համալսարանում դասերն արդեն ավարտված են լինում։

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ