ԵՄ-ն տուգանել է՝ չինական հայտնի օնլայն խանութին Անահիտ Մանասյանը Գորիսում քննարկել է կանանց և խոցելի խմբերի իրավունքների պաշտպանության հարցերը ՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգումը․ Հայաստանի դիրքը փոխվել է Անահիտ Մանասյանը Գորիսում քննարկել է կանանց և խոցելի խմբերի իրավունքների պաշտպանության հարցերը Էլեկտրոնային ՀԴՄ-ների կիրառումը կընդլայնվի․ որոշ ոլորտներում այն կդառնա պարտադիր․ ՊԵԿ (տեսանյութ) ՀՀ-ում հաստատվել են լեզվական պետական քաղաքականության նոր հիմնադրույթները Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին՝ ԱԱ-2026-ի եզրափակչից հետո Օմանի ափերի մոտ հրթիռակոծվել են երկու նավթային տանկեր․ անձնակազմը տարհանվել է Նատալյա Ռոտենբերգը դատարանում պահանջում է իրեն ճանաչել Երևանի անշարժ գույքի իրական գնորդ Բուհերի թափուր տեղերի հայտագրման գործընթացը մեկնարկել է․ դիմորդները կարող են հայտագրվել մինչև հուլիսի 26-ը Արփինե Սարգսյանը Տավուշում հանձնարարել է ուժեղացնել անտառային հրդեհների կանխարգելումը ՀՎԿԱԿ․ Բյուրեղավանում ջրի մի շարք նմուշներում նորմերից շեղումներ են արձանագրվել 

Աստղագուշակ՝ մայիսի 1-ի համար

Այլ

Խոյ

Օրը բարեհաջող է հատկապես այն Խոյերի համար, ովքեր կնվիրվեն աշխատանքին: Կարելի է մեծ հաջողությունների հասնել և ջանքերի դիմաց լիուլի վարձատրվել: Ուղևորությունները լավ կդասավորվեն, թեև նախատեսվածից ավելի շատ ժամանակ կխլեն: Հնարավոր են ընտանեկան վեճեր: Մտերիմները կքննադատեն ձեր եսասիրությունն ու կմեղադրեն միայն սեփական շահերի համար մտահոգվելու մեջ:

Հնարավոր է ինքնազգացողության վատացում: Երբեմն գերագնահատում եք ձեր ուժերը՝ մոռանալով հնարավոր ծանր հետևանքների մասին: Սպորտով զբաղվելիս, կամ ֆիզիկական աշխատանք կատարելիս՝ մի մոռացեք չափի զգացումի մասին: Այսօր օրգանիզմը ծանրաբեռնելը խիստ վտանգավոր է:

Ցուլ

Անհանգստանալու կարիք ամենևին էլ չկա: Անգամ, եթե ինչ-որ բան այնպես չէ, միևնույն է, ընդհանուր առմամբ, օրը լավ կդասավորվի: Աշխատանքում լճացած վիճակը կարող է հունից հանել նշանի ամենեռանդուն ներկայացուցիչներին, իսկ որոշ Ցուլեր էլ ուրախ կլինեն այդ առթիվ, հնարավորություն կունենան փոքր-ինչ շունչ քաշել, հանգստանալ, լավ ժամանակ անցկացնել ընկերների և ընտանիքի անդամների հետ:

Ինքնազգացողության հետ խնդիրներ չեն լինի: Լավ գիտեք, թե ինչն է օգտակար ձեր օրգանիզմին, իսկ ինչը՝ հակացուցված: Երբ խոսքը գնում է վնասակար հաճույքների մասին, չափի զգացումը չեք կորցնում: Փորձեք լիցքաթափվել և վերականգնել հոգեկան հավասարակշռությունը:

Երկվորյակ

Օրը կարող եք նվիրել կարևոր հարցերի լուծմանը: Փորձեք ավարտին հասցնել սկսած գործերը: Այսօր հստակ պատկերացնում եք ձեր ծրագրերի հեռանկարները, անգամ կարող եք կանխատեսել իրադարձությունների հետագա զարգացումը: Շատ Երկվորյակներ իրենց առջև նոր նպատակներ կդնեն, որոնց հասնելու համար, կօգտագործեն առաջիկա երկու, երեք ամիսները:

Հնարավոր են նոր ծանոթություններ, հետաքրքիր հանդիպումներ: Այսօր առավել զգույշ ու շրջահայաց եք: Հեշտությամբ չեք վստահում մարդկանց, նրանց հետ շփումներում ճիշտ եք կողմնորոշվում և պատրանքների գիրկը չեք ընկնում: Չնախատեսված գնումներ կատարեք միայն օրվա երկրորդ կեսին:

Խեցգետին

Գործնական տեսանկյունից, օրը բարեհաջող է: կարող եք ինքնուրույն աշխատել, նաև կոմերցիոն գործունեություն ծավալել: Փորձեք նոր հետաքրքրություններ գտնել, նոր ուսումնասիրություններ կատարել:

Մտերիմների հետ լեզու գտնել չի ստացվի: Հնարավոր են վեճեր ամենասիրելի մարդկանց հետ: Երբեմն տարաձայնությունները ծագում են մանրուքների շուրջ, սկայն, հիմանակնում, դրանց բուն պատճառը ֆինանսական դժվարություններն են: Հնարավոր է ինքնազգացողության վատացում, առավել խոցելի են հոդերի քրոնիկ հիվանդութամբ տառապող Խեցգետինները: Այսօր ծանրաբեռնավածությունը ցանկալի չէ:

Առյուծ

Օրվա առաջին կեսին , նշանի ամենախաղաղասեր ներկայացուցիչներն անգամ, ստիպված կլինեն անհավասար պայքարի մեջ մտնել: Բախումը ցավոտ կլինի: Ու թեև հաղթանակը հեշտ չի տրվում, մի՛ շտապք զենքերը վայր դնել: Կարող եք խորամանկությամբ մոլորեցնել մրցակցին, օգտագործել վերջինիս թուլությունները:

Օրվա երկրորդ կեսը հանգիստ կանցնի: Ճիշտ է , ընթացքում հնարավոր են փոքր անհաջողություններ, սկայն դրանց պատճառով առանձնապես չեք անհանգստանա: Հրաշալի գիտակցում եք այն, որ շատ շուտով կկարողանաք շտկել բոլոր բացթողումները: Կենսական ներուժը բարձր է, ինքնազգացողությունից չեք դժգոհի:

Կույս

Առավել զգուշավոր եղեք հակառակ սեռի ներկայացուցիչների հետ: Այսօր նրանք կարող են հեշտությամբ մոլորեցնել ձեզ, կեղծ ինֆորմացիա տրամադրել, ստիպել անել այն, ինչը ձեզ բոլորովին էլ պետք չէ: Անգամ ամենավստահելի մարդիկ, այսօր կարող են շահագործել ձեզ:

Ֆինանսական տեսանկյունից, օրը առավել բարեհաջող է: Կարող եք խոշոր գնումներ կատարել: Հնարավոր են նոր մտահաղացումներ, որոնք մոտ ապագայում արդյունավետ կիրագործեք:Կենսական ներուժը բարձր է: Առողջության համար անհանգստանալու ոչ մի պատճառ չկա:

Կշեռք

Ֆինասական տեսակյունից օրն այնքան էլ բարեհաջող չէ: Կարևոր հարցեր չարժե քննարկել, քանզի այդ քննարկումները կարող են վերաճել լուրջ կոնֆլիկտների: Օրվա ընթացքում կշփվեք հաճելի մարդկանց հետ և նրանց ընկերակցությամբ լավ ժամանակ կանցկացնեք:

Հրաշալի օր է գնումներ կատարելու համար: Ձեր ճաշակն այսօր չի հիասթափեցնի, ընտրության հարցում չեք սխալվի, ձեռք կբերեք օրիգինալ, գեղեցիկ իրեր: Ստեղծագործական ներուժը բարձր է, կարող եք հետաքրքիր ձեռքի աշխատանքներ անել: Ուղևորություններ ծրագրեք օրվա երկրորդ կեսին:

Կարիճ

Օրվա առաջին կեսը հրաշալի կդասավորվի: Այս ընթացքում կարող եք հանդիպումներ ծրագրել, շփվել մարդկանց հետ, ում վրա ցանկանում եք լավ տպավորություն թողնել: Նշանի շատ ներկայացուցիչներ այսօր հրաշալի տեսք ունեն, լավատեսորեն են տրամադրված, ինչպես նաև հմտորեն օգտվում են իրենց բնատուր հմայքից:

Օրվա երկրորդ կեսին հնարավոր են մանր անախորժություններ, դժվարություններ, նաև հիասթափություններ: Ամեն դեպքում, հոգեկան հավասարակշռությունը չեք կորցնի, լուն ուղտ չեք սարքի, կանեք հնարավոր և անհնար ամեն բան իրավիճակը հարթելու համար:

Աղեղնավոր

Օրվա առջին կեսը բարեհաջող է: Հնարավոր է հանդիպեք նրանց, ում վերջերս շատ եք կարոտել: Ձեզ համար թանկ մարդուց լուրեր ստանալու հավանականությունը մեծ է: Շատ Աղեղնավորներ նոր մտահաղացումներ կունենան և կկարողանան, մոտ ապագայում, կյանքի կոչել դրանք՝ ընկերների և հարազատների օգնությամբ: Կենսական ներուժը բարձր է:

Օրվա երկրորդ կեսին բացասական միտումների ազդեցությունը զգալի կլինի: Ծագած խնդիրների պատճառով՝ կհետաձգեք բոլոր ծրագրերը: Ստիպված կլինեք զբաղվել այնպիսի գործերով, որոնք ձեզ առանձնապես չեն ոգեշնչում: Ֆինանսական կորուստների վտանգը մեծ է:

Այծեղջյուր

Օրվա առաջին կեսը լի է հաճելի պահերով: Այս ժամանակահատվածը նպատակահարմար է հին ծրագրերն իրակաացնելու, նաև նոր նախագծեր քննարկելու համար: Այսօր ձեզ մոտ ամեն ինչ հրաշալի կստացվի: Անձնական հարաբերություններում հնարավոր են դրական փոփոխություններ: Ովքեր գժտված են սիրելի մարդկանց հետ, անպայման կհաշտվեն, ձեռք կբերեն փոխըմբռնում:

Օրվա երկրորդ կեսին բացասական միտումների ազդեցությունը գլուխ կբարձրացնի: Կդժվարանաք կենտրոնանալ և լուրջ որոշումներ կայացնել: Խուսափեք խոշոր գնումներից, զվարճանքների վրա մեծ գումարներ վատնելուց:

Ջրհոս

Կստանաք լուրեր, որոնք ձեզ կստիպեն լրջորեն անհանգստանալ ու մտահոգվել: Հնարավոր են որոշ տհաճ միջադեպեր: Այսօր նշանի շատ ներկայացուցիչներ վրիպումներ թույլ կտան: Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կմեծանա, գործերում հաջողություններ կունենաք: Ընտանիքում հարաբերությունները ջերմ են: Մտերիմների հետ հեշտությամբ լեզու կգտնեք:

Օրվա երկրորդ կեսին հնարավոր են մանր անախորժություններ, սակայն դրանք ձեզ չեն անհանգստացնի: Ի հայտ կգան նոր հետաքրքրություններ ու նախասիրություններ: Ընկերների շրջանակը ընդլայնելու, որևէ նոր բան սովորելու հնարավորությունները ձեռքից բաց չեք թողնի:

Ձկներ

Զգացմունքային դաշտն անկայուն է: Ձկների փոփոխական տրամադրությունը հաճախ վատ է անդրադառնում սեփական ինքնազգացողության վրա: Հնարավոր են որոշ անախորժություններ, մտերիմների հետ տարաձայնություններ: Շփումներում ծագած խնդիրները ձեզ անտարբեր չեն թողնի:

Հնարավորինս խուսափեք Ֆինանսական հարցերում որոշումներ կայացնելուց, նաև գնումներ կատարելուց: Ընտրության հարցում սխալվելու հավանականությունը մեծ է: Օրվա երկրորդ կեսին կարող եք ուղևորություններ ծրագրել, դրանք կբարձրացնեն ձեր տրամադրությունը, նաև թույլ կտան նոր ծանոթություններ հաստատաել:

Նյութի աղբյուրը՝ hraparak.am

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մենք արդեն ընտրել ենք 100 լավագույն ուսանողներին և ժամեր անց հայտնելու ենք նրանց անուններըԵՄ-ն տուգանել է՝ չինական հայտնի օնլայն խանութին Կոտայքի մարզում «Nissan Tiida»-ն բախվել է կամրջի երկաթբետոնե արգելապատնեշներին․ կան վիրավորներԱնահիտ Մանասյանը Գորիսում քննարկել է կանանց և խոցելի խմբերի իրավունքների պաշտպանության հարցերըՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգումը․ Հայաստանի դիրքը փոխվել է Անահիտ Մանասյանը Գորիսում քննարկել է կանանց և խոցելի խմբերի իրավունքների պաշտպանության հարցերըԷլեկտրոնային ՀԴՄ-ների կիրառումը կընդլայնվի․ որոշ ոլորտներում այն կդառնա պարտադիր․ ՊԵԿ (տեսանյութ)Լիլիթ Մակունցը մանդատը չի վերցնիՀՀ-ում հաստատվել են լեզվական պետական քաղաքականության նոր հիմնադրույթներըՊուտինին հայտնել են, որ Ղրիմ տանող «Նովորոսիա» մայրուղին ամբողջությամբ գտնվում է ռուսական ուժերի վերահսկողության տակՇակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին՝ ԱԱ-2026-ի եզրափակչից հետոՕմանի ափերի մոտ հրթիռակոծվել են երկու նավթային տանկեր․ անձնակազմը տարհանվել էՆատալյա Ռոտենբերգը դատարանում պահանջում է իրեն ճանաչել Երևանի անշարժ գույքի իրական գնորդԲուհերի թափուր տեղերի հայտագրման գործընթացը մեկնարկել է․ դիմորդները կարող են հայտագրվել մինչև հուլիսի 26-ըԱրփինե Սարգսյանը Տավուշում հանձնարարել է ուժեղացնել անտառային հրդեհների կանխարգելումըՀՎԿԱԿ․ Բյուրեղավանում ջրի մի շարք նմուշներում նորմերից շեղումներ են արձանագրվելՄեսրոպ Մանուկյանը հրաժարվում է Երևանի ավագանու մանդատիցՎանաձորում չհիմնանորոգված մանկապարտեզ չի լինելու. Արեն Մկրտչյան (տեսանյութ)Մոլդովայում նախաձեռնել են նախագահ Մայա Սանդուի իմփիչմենթի գործընթացըԹուրքիան կրճատել է Ռուսաստանից բնական գազի ներմուծումըՄեկ շաբաթում հայտնաբերվել է 516 ոչ սթափ վարորդ․ պարեկները արձանագրել են շուրջ 20 հազար խախտումՀիմնանորոգվում է Լոռու մարզի Մարց բնակավայրի ճանապարահատվածԱրյան դոնորության էստաֆետը շարունակվում է․ նախաձեռնությանը միացել են ևս 2 բուժկենտրոնԿիբեռանվտանգության փորձագետը ներկայացրել է խարդախների ամենատարածված հնարքներըՌԴ Կենտրոնական բանկը կարող է ընտրել երկու տարբերակ. ինչ կորոշվի հուլիսի 24-ինԲաքվից Դավիթ Մանուկյանի կոշտ ուղերձը ՓաշինյանինՆյու Յորքում Նեթանյահուին կարող են ձերբակալելԹուրք փորձագետը չի բացառել Զելենսկու իշխանությունից հեռացման փորձերըԵրևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունըԶելենսկու խորհրդականը հերքել է Սիրսկու հնարավոր պաշտոնանկության մասին տեղեկություններըԵմենի հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի ծովային շրջափակման մասԱԱԾ-ում ևս կարող է ներդրվել «Պատիվ ունեմ» ծրագիրըԲելգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիան հեռացել է պաշտոնից1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայումԼոռիում բացահայտվել են թմրամիջոցների ապօրինի պահման և բույսերի աճեցման դեպքերՎթարի է ենթարկվել դերասանուհի Սյուզան Պապյանը․ ինչ է կատարվել Երևան-Դիլիջան ճանապարհին ՔԿ ՊՈԱԿ-ի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի COP17-ին ընդառաջԱրեգնազ Մանուկյանի պաշտպանական թիմը դիմել է վերաքննիչ քրեական դատարանՀորդանանցիները Իրանին տեղեկատվություն են տրամադրել ամերիկյան բազաների մասին․ ԻՀՊԿԲըրնհեմը այս շաբաթ կհայտարարի Մեծ Բրիտանիայի համար տասնամյա ծրագրի մասինԵրեք անձ դատապարտվել է անօրինական միգրացիա կազմակերպելու համար«Քյոխ»–ը դատարանում հաղթել է Ռոման Բաղդասարյանին Ոսկու գնի անկում՝ միջազգային շուկաներում Կրեմլը մեկնաբանել է Լավրովի և Ռուբիոյի հնարավոր հանդիպումըՖուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել Լարի կատուն սպասում է Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Բըրնհեմին նստավայրի դիմացNYT․ Պենտագոնը չի հրապարակել Իրանի հարվածների հետևանքով տուժած ամերիկացի զինծառայողների մասին ամբողջական տվյալներըՄեծ Բրիտանիայի նորընտիր վարչապետը խոստացել է երկրում մեծ փոփոխություններ կատարելՈստիկանները կանխել են անչափահասի կողմից թմրանյութի տարածումըՍտամբուլում հայտնաբերվել են պայթուցիկ նյութեր պարունակող անօդաչու թռչող սարքի բեկորներDaily Express․ Զելենսկին նոր կոչ է արել ԱՄՆ-ին և Եվրոպային՝ ուժեղացնել Ուկրաինայի ՀՕՊ-ը
Ամենադիտված