«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նոր ակումբային ռեկորդը
Սպորտ
«Մանչեսթեր Յունայթեդ»-ն Անգլիայի առաջնության 35-րդ տուրում 1:1 հաշվով է ավարտել «Սուոնսի»-ի հետ հանդիպումը:
Այսպիսով, մանչեսթերյան ակումբը նորից կրկնեց ակումբային ռեկորդ` մեկ մրցաշրջանում առանց պարտության խաղերի թիվը հասցնելով 25-ի:
Վերջին անգամ «Յունայթեդ»-ը Անգլիայի առաջնությունում պարտվել է 2016թ.-ի հոկտեմբերին՝ «Չելսի»-ի դեմ խաղում (0:4), որից հետո պորտուգալացի մասնագետի թիմը 13 հաղթանակ է տոնել և 12 անգամ էլ հանդիպումն ավարտել ոչ-ոքի:
Բացի դա, Պրեմյեր լիգայի մեկ մրցաշրջանում 14 ոչ-ոքիները ակումբի համար նոր ռեկորդ են:
Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակում «Յունայթեդ»-ը 65 միավորով 5-րդն է:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը