Իբրահիմովիչը ընթրիքի է հրավիրել թիմակիցներին
Սպորտ
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը ընթրիքի է հրավիրել թիմակիցներին ու ակումբի աշխատակիցներին, ընդհանուր առմամբ՝ 50 հոգու: Այս մասին տեղեկացնում է The Sun-ը:
Շվեդ հարձակվողը ծնկի վնասվածք ունի և կբացակայի 9 ամիս:
Ենթադրվում է, որ ֆուտբոլիստի կազմակերպած հանդիպումը լինելու է հրաժեշտի ընթրիք:
Ավելի վաղ տեղեկացվում էր, որ մանչեսթերյան թիմը Իբրահիմովիչին մեկ տարով պայմանագիրը երկարաձգելու առաջարկ է արել, բայց 34-ամյա հարձակվողը մերժել է:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը