ՈՒՂԻՂ․ Քարոզարշավի 5-րդ օրն է ՔՊ անդամները Շենգավիթ համայնքում են Շոկ, ահազանգ, մահացու վարակ․ հանտավիրուսով վարակված երկու ուղևոր տեղափոխվել է հիվանդանոց (տեսանյութ) Հունիսի 8-ի հանրահավաքը մարտի 1-ի սցենարո՞վ (տեսանյութ) Մոսկվան բաց տեքստով զգուշացրել է Երևանին․ Կովկասը չենք զիջելու (տեսանյութ) Ինչու է Բաքուն արդեն տոնում հաղթանակը. Հայաստանի ժողովրդի ճակատագրական ընտրությունը. Սուրենյանց Եկել եք մեր տոնը շնորհավորե՞ք. Էդմոն Մարուքյանը հանդիպեց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին (տեսանյութ) Բացահայտվել են ընտրակաշառքի և հավաքներին մասնակցելու համար նյութապես շահագրգռելու դեպքեր Տղամարդու դի են տեղափոխել ԲԿ․ Ծեծկռտուք՝ Գյումրիում․ Թմրամիջոցի իրացում՝ գերեզմանատան տարածքում (տեսանյութ) Եկեղեցու դեմ պայքարը կոչնչացնի իշխանության լեգիտիմությունը․ Փաշինյանի ունեցվածքը,ինչ է հայտարարագրել (տեսանյութ) Արմավիրի համայնքային ոստիկանները հայտնաբերել են շանը մեքենային կապած վարորդին․ նա ձերբակալվել է Որ Ղարաբաղն էլ լիներ՝ լավ կլիներ. քաղաքացու արձագանքը՝ Փաշինյանի փոքրացրած քարտեզին Ինչպես երեք թուրք դիվանագետներ այցելեցին Հայաստան. Վարուժան Գեղամյան 

«Հայազն»-ի ու ՍԴՀԿ-ի միասնական, գաղափարական տեսակետը (տեսանյութ)

Քաղաքական

Այսօր՝ մայիսի 1-ին միասնական միջոցառում են իրականացնել «Հայազն» և ՍԴՀ կուսակցությունները, որտեղ ներկայացվել են երկրի ներքին և արտաքին քաղաքական հարցերի լուծման վերաբերյալ միասնական, գաղափարական տեսակետ։

Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան և «Հայազն» կուսակցությունները հայտարարեցին միավորման և միասնական օրակարգ ձևավորելու մասին: Կուսակցությունները ստեղծում են միասնական քաղաքական խորհուրդ, որի նպատակն է լինելու երկու թիմերի ընդհանուր քաղաքական տեսակետների մշակումն ու արտահայտումը, ինչպես նաև մեկ միասնական թիմի ձևավորման աշխատանքների կազմակերպումը' ՍԴՀԿ-ի դրոշի ներքո: Կուսակցությունները միավորման մասին հայտարարեցին մայիսի 1-ին կայացած աշխատաժողովի ընթացքում:

«Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Մկրտչյանը վստահեցրեց, որ տարիներ հետո ՀՀ քաղաքացիներն անպայման տեսնելու են իրենց աշխատանքի պտուղները: Նա ընդգծեց, որ երկու կուսակցությունների միավորմամբ սկսվում է պայքարի և աշխատավոր քաղաքացու իրավունքների պաշտպանության լայն գործընթաց: «Այդ գործընթացը սկսվում է այսօրվանից: Մենք մի կողմ ենք դրել մեր ամբիցիաները, մեր կուսակցական հպարտությունը և պատրաստ ենք հանուն մեկ գաղափարի ու նպատակի միավորվել մեկ դրոշի ներքո և քայլել առաջ»,- նշեց Մկրտչյանը:

Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության հայաստանյան վարչության ատենապետ Նարեկ Գալստյանն արձանագրում է, որ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ տեղի է ունենում աննախադեպ քաղաքական գործընթաց, երբ երկու քաղաքական կուսակցությունները միանում են ոչ թե նախընտրական շրջանում, ոչ թե առաջիկա որևէ ընտրության մասնակցելու ու հետագայում տուն գնալու նպատակով, այլ միավորվել են նախ և առաջ ձևավորելով քաղաքական և գաղափարական օրակարգ: «Եթե պատմական էքսկուրս անցկացնենք, կտեսնենք, որ թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր միավորումներն ու կոալիցիաներն առա ջին անհաջողության դեպքում անմիջապես փլվում են: Դրա պատճառն այն է, որ այդ մարդիկ չունեն նույն գաղափարները: Ես հպարտությամբ կարող եմ ասել, որ թե՛ Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը, թե՛ «Հայազն» կուսակցությունը, թե՛ այն անհատներն ու կազմակերպությունները, որոնք հետագայում միանալու են մեզ, ունեն մեկ գաղափարական հենք, մեկ ընդհանրական մոտեցում և մեկ քաղաքական օրակարգ: Եվ հենց այդ օրակարգն է, որ մեզ բոլորիս առաջ է տանելու»,- ասաց Գալստյանը:

Նրա խոսքով' երկու կուսակցությունների միավորումը շատ կարևոր նշանակություն ունի Հայաստանի համար, քանի որ երկրի ապագան միայն ու միայն առանձնահատուկ գաղափարախոսություն ունեցող քաղաքական կուսակցություններն են: Մենք միանում ենք, որովհետև մենք կիսում ենք մեր երկրի առջև ծառացած մարտահրավերների լուծման ձևերը, որովհետև հասկանում ենք, որ Հայաստանին օդի ու ջրի պես անհրաժեշտ են ոչ թե այնպիսի կազմակերպություններ, որոնք սպասարկում են խոշոր կապիտալի շահերը, ոչ թե այնպիսի կազմակերպություններ, որոնք մուրացիկի հայացքով տարբեր օտարերկրյա դեսպանատ ներում ինչ-որ գումարներ են մուրում սեփական գոյությունը պաշտպանելու համար, ոչ թե այնպիսի կազմակերպություններ, որոնք դառնում են օլիգարխների գործիք, այլ կազմակերպություններ, որոնց միացնողը Հայաստանն է ու Հայաստանի Հանրապետության քաղաքացին»,- ընդգծեց Նարեկ Գալստյանը:

ՍԴՀԿ հայաստանյան վարչության ատենապետը հայտնեց, որ որպես առաջին քայլ երկու կուսակցությունները ձևավորում են միասնական քաղաքական խորհուրդ, որը մշակելու է մեկ միասնական օրակարգ, գործուն մեխանիզմներ ՀՀ-ում աշխատավոր քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար: Նա նաև տեղեկացրեց, որ ձևավորվելիք միասնական քաղաքական խորհուրդը կգլխավորի «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Մկրտչյանը: Առաջիկայում կկայանա խորհրդի առաջին նիստը, որից հետո կտարածվի հայտարարություն առաջիկա անելիքների մասին: «Մենք չենք գնալու լալահառաչ կոչերի, պոպուլիստական հայտարարություններով հանդես գալու ճանապարհով: Մենք գնալու ենք աշխատելու և ներկայացնելու մեր ծրագրերն ու նպատակները: Իսկ այս ամենի հեռակա նպատակը մեր կուսակցությունների միավորումն է: «Հնչակյան» կուսակցության դրոշի ներքո մենք շարունակելու ենք մեր գաղափարական և օրակարգային պայքարը: Սա մեր առջև դրված ամենակարևոր խնդիրն է: Սա ոչ միայն խնդիր է, այլ ձև է, ծրագիր է ու նպատակ' հասնելու հիմնական խնդրին: Իսկ հիմնական խնդիրն առողջ, ամուր, սոցիալապես պաշտպանված, գիտակից և կրթված քաղաքացիներով Հայաստանի Հանրապետություն ունենալն է»,- եզրափակեց Նարեկ Գալստյանը:

Աշխատաժողովի ընթացքում կուսակցություններն ընդունեցին Հայաստանում աշխատավոր քաղաքացիների իրավունքների պաշտպանության վերաբերյալ համատեղ մանիֆեստ:

 Տեսանյութը՝ 1in.am-ի.

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Ալ Ջազիրա». Լիբանանում Իսրայելի հարձակումների հետևանքով հրադադարից ի վեր զոհվել է 552 մարդՄեկնարկել է երեխայի ծննդյան միանվագ նպաստի՝ 2026 թվականի ապրիլի վճարման գործընթացը. ՄՍԾՖիդան. ԱՄՆ-ը և Իրանը իսկապես ցանկանում են ավարտել պատերազմըԹրամփը ինքնամեկուսանում է Ուկրաինայից․ Արեստովիչ Ռուբեն Ռուբինյանը ԵԽԽՎ պատվիրակության հետ քննարկել է Հայաստանում նախընտրական գործընթացներըԹաիլանդը խստացնում է ներգաղթի վերահսկողությունըՄակրոն. Ֆրանսիան այլ տարածաշրջաններում ռազմական բազաներ տեղակայելու մտադրություն չունիՄեծ Բրիտանիայում փոխնախարարը հրաժարական է տվել Սթարմերի պատճառովՔրեական ոստիկանները զենքի գործադրմամբ խուլիգանության և զենք-զինամթերք ապօրինի պահելու մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել (տեսանյութ)The Economic Times. Հնդկաստանը և ԱՄՆ-ը կշարունակեն առևտրային համաձայնագրի շուրջ բանակցություններըՈՒՂԻՂ․ Քարոզարշավի 5-րդ օրն է ՔՊ անդամները Շենգավիթ համայնքում ենAl-Monitor. Իսրայելը հիասթափված է ԱՄՆ-ի կողմից Իրանի վրա ռազմական ճնշման մեղմացումիցՀՀ նախագահը հավատարմագրեր է հանձնել Հայաստանում Ալժիրի դեսպանինՄհեր Գրիգորյանը ԱՄՆ պատվիրակության հետ քննարկել է ԹՐԻՓՓ նախագծի և «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության իրականացումը«Նա պարզապես թարթում էր աչքերը». Սպիտակ տունը վիրավորել է Reuters-ի լրագրողին Թրամփի լուսանկարի պատճառովԴատախազությունը միջնորդագրեր է ներկայացրել Սևանա լճի հողամասերի վարձակալության պայմանագրերը դադարեցնելու վերաբերյալԻրանի շուրջ ճգնաժամը հարվածել է Գերմանիայի տնտեսությանը․ երկրում գնաճը կրկին աճում էՓեզեշքիան. Իրանը հնարավոր է համարում ԱՄՆ-ի հետ բանակցություններըՋանդմվեք ձեր տուն ու մի՛ խառնվեք պետության ներքին գործերին․ Մելքոնյան (տեսանյութ) Շոկ, ահազանգ, մահացու վարակ․ հանտավիրուսով վարակված երկու ուղևոր տեղափոխվել է հիվանդանոց (տեսանյութ)Հունիսի 8-ի հանրահավաքը մարտի 1-ի սցենարո՞վ (տեսանյութ)ԱՄՆ դեսպան. Իսրայելը «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության մարտկոցներ է ուղարկել ԱՄԷՄոսկվան բաց տեքստով զգուշացրել է Երևանին․ Կովկասը չենք զիջելու (տեսանյութ)ԿԳՄՍ նախարարի հրամանով սահմանվել է ֆիթնես կենտրոնների և մարզասրահների մարզիչների հավաստագրման կարգըԻնչու է Բաքուն արդեն տոնում հաղթանակը. Հայաստանի ժողովրդի ճակատագրական ընտրությունը. ՍուրենյանցԵկել եք մեր տոնը շնորհավորե՞ք. Էդմոն Մարուքյանը հանդիպեց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին (տեսանյութ)Իրանում ՀՀ դեսպանը ներկա է գտնվել Լարիջանիի և Խարազիի մահվան կապակցությամբ կազմակերպված միջոցառմանըԹրամփը անվանել է հնարավոր իրավահաջորդներինԵՄ բանակցողները պետք է քաղաքական կամք ունենան երկխոսությունը վերականգնելու համար․ ՊեսկովՖրանսիայում Լուվրի թանգարանի վրա հարձակում նախապատրաստող իսլամիստ է ձերբակալվել Ինչ խոստում է տվել Զելենսկին Պուտինին․ ԶԼՄԿրեմլը հայտարարել է՝ Պուտինի և Զելենսկու հանդիպումը հնարավոր է միայն պատերազմի ավարտին մոտՕտարերկրյա քաղաքացիների աշխատանքի թույլտվության հայտերը ՀՀ-ում հնարավոր է ներկայացնել առցանցԿալաս. ԵՄ-ն չի հասկանում, թե ինչու պաշտպանական արդյունաբերությունը չի աճումԶելենսկին հայտարարել է հրադադարի ավարտի մասին․ գիշերը Ուկրաինայի վրա հարյուրավոր հարվածներ են եղելԵգիպտոսը փոխում է մուտքի կարգը զբոսաշրջիկների համար․ թղթային վիզաները կվերանանԻրանը հակամարտության կարգավորման իր ծրագիրն անվանել է «միակը և անառարկելին»«Կիևը պարզապես ժամանակ է ձգում». ՌԴԹրամփը անվանել է հնարավոր իրավահաջորդներին Bloomberg․ Ֆոն դեր Լայենը փորձում է զավթել իշխանությունը ԵվրահանձնաժողովումԱպօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակԻրանը կարող է քննարկել ուրանի՝ մինչև 90 տոկոս հարստացման հարցըՈւկրաինայի Չեռնիգովի մարզում սահմանապահները մահանում են հանտավիրուսից․ ԶԼՄ Դեսպան Կարապետյանի աշխատանքային այցը Նեապոլ․ քննարկվել են կրթական, մշակութային և նորարարական համագործակցության հեռանկարներըԲացահայտվել են ընտրակաշառքի և հավաքներին մասնակցելու համար նյութապես շահագրգռելու դեպքերԱռաջիկա օրերի եղանակի կանխատեսում ՀԱՄԱՍ-ը հայտարարել է Գազայի հարցում կարգավորման երկրորդ փուլի շուրջ բանակցությունների պատրաստակամության մասինԿան արժեքներ, որոնք ժամանակից ու հանգամանքներից վեր են․ այդ արժեքների կենտրոնում հենց դուք եք, իմ ընկերներ. Ռոման Մուրադյան (տեսանյութ)ԵՄ-ն ճնշում է գործադրում Վրաստանի վրա․ ՌԴ ԱԳՆ
Ամենադիտված