Ռոնալդուի ռեկորդն ու հակառեկորդը (լուսանկար)
Սպորտ
Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն աշխարհի 6 առաջատար առաջնություններում (Անգլիա, Ֆրանսիա, Իսպանիա, Իտալիա, Գերմանիա, Պորտուգալի) հանդես եկող ֆուտբոլիստների շրջանում դարձավ լավագույն ռմբարկուն:
Իսպանիայի առաջնության 35-րդ տուրում «Վալենսիա»-ի դեմ խաղում պորտուգալացին հեղինակեց իր 367-րդ գոլը` ակումբներում անցկացրած 483 խաղերում:
Նախորդ ռեկորդը պատկանում էր «Տոտենհեմ»-ի լեգենդար հարձակվող Ջիմի Գրիվզին, ով 528 խաղում դարձել է 366 գոլի հեղինակ:
Ռոնալդուն 3 գոլ խփել է «Սպորտինգ»-ում, 84 գոլ «Մանչեսթեր Յունայթեդ»-ում և 280 գոլ՝ Մադրիդի «Ռեալ»-ում:
Առաջնության 35-րդ տուրի «Վալենսիա»-ի դեմ հանդիպմանը Ռոնալդուն նաև հակառեկորդ սահմանեց:
Խաղի 57-րդ րոպեին ֆուտբոլիստը վրիպեց 11 մետրանոցը: Սա պորտուգալացու 10-րդ անհաջող իրացրած 11 մետրանոցն է (68 փորձից) Իսպանիայի առաջնության շրջանակներում:
Այս ցուցանիշով Ռոնալդուն գերազանցեց Ուգո Սանչեսին, ով 44 11 մետրանոց հարվածից 9-ը անհաջող է իրացրել:



















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը