«Բարսելոնա»-ն նոր տրանսֆերների համար կտրամադրի 100 մլն եվրո
Սպորտ
Կատալոնական «Բարսելոնա»-ն մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի մի քանի ֆուտբոլիստ ձեռք բերել:
Ինչպես տեղեկացնում է AS-ը, կատալոնյան ակումբը նոր ֆուտբոլիստներ ձեռք բերելու նպատակով կտրամադրի 100 մլն եվրո: «Կապտանռնագույնները» ցանկանում են ձեռք բերել երկու եզրային պաշտպաններ և մեկ կենտրոնական կիսապաշտպան' Անդրես Ինիեստային փոխարինելու համար:
Կատալոնյան թիմին հնարավոր է միանան Լոնդոնի «Արսենալ»-ի պաշտպան Էկտոր Բելերինը և «Ատլետիկո»-ի ֆուտբոլիստ Թեո Էրնանդեսը, «Լիվերպուլ»-խաղացող Ֆիլիպե Կոուտինյոն, Մարկո Վերատին (ՊՍԺ):
«Բարսելոնա»-ի կազմը հնարավոր է՝ լքեն Արդա Թուրանը, Ժերեմի Մատյոն և Անդրե Գոմեշը:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը