Հնագույն արտեֆակտ՝ պատրաստված Նապոլեոն Բոնապարտի ձիու սմբակից (լուսանկարներ)
Գիտություն և Մշակույթ
Մեծ Բրիտանիայում հայտնաբերվել է հնագույն արտեֆակտ, որը պատրաստվել է Նապոլեոն Բոնապարտի ձիու սմբակից:
Ինչպես հայտնում է Times-ը, հին առարկան գտնվել է Սոմերսեթ կոմսությունում գտնվող ֆերմերային տնակներից մեկի պահարանում:
«Նապոլեոնի ձիու սմբակը» ստուգվել է ԴՆԹ թեստի միջոցով, որից հետո հանձնվել է Լոնդոնի Պալատական հեծելազորի թանգարան:
Ճշտվում է, որ սմբակը հանվել է ձիու կմախքից, որը սատկել է 38 տարեկանում: Նապոլեոնից հետո ձիու տերը դարձել է անգլիացի սպա Ուիլյամ Անգերսթեյնը, ով էլ սմբակից քթախոտատուփ է պատրաստել:
Հետագայում դրանցից մեկը փոխանցվել է St James’s պալատին, իսկ մյուսը երկար ժամանակ կորած է եղել:





















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)