«Իրատես». Արմեն Մուրադյանը նեղ շրջապատում ասել է՝ կրկին նախարար է դառնալու. հույսը Վեհափառն է
Հայկական Մամուլ
«Իրատես» թերթը գրում է.
«Ասում են, թե առողջապահության նախկին նախարար, բժշկականի ռեկտոր Արմեն Մուրադյանն իր նեղ շրջապատում ասել է, որ առաջիկայում կրկին կդառնա առողջապահության նախարար: Եվ անցումային այս փուլում կրկին ակտիվացել է' ապավինելով Վեհափառի օժանդակությանը, որի օգնությամբ էլ արվել էր նախարարական առաջին պասաժը:
Վերջին շրջանում բազմաբնույթ միջոցառումներ է կազմակերպում (այդ թվում' միջազգային հնչեղություն ունեցող թեմաներով) Վեհարանում:
Սակայն, մեր տեղեկություններով, վարչապետ Կարեն Կարապետյանն իր կադրերին ոչ թե ատամներով, այլ, ինչպես կատակեցին կառավարությունից, «ժանիքներով» է բռնել, եւ նման հեռանկար, գոնե մոտ ապագայում, «անհնար» է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը