«ՉԻ». ՀՀԿ կանանց խորհուրդը լրջորեն զբաղված է կին մանկավարժների առողջական խնդիրներով. ընտրակաշառքի նոր տեսակ
Հայկական Մամուլ
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է.
«ՉԻ» տեղեկություններով՝ ՀՀԿ կանանց խորհուրդն այս օրերին լրջորեն զբաղված է կին մանկավարժների առողջական խնդիրներով: «ՉԻ» հավաստի աղբյուրների փոխանցմամբ, Երեւանի ավագանու ընտրություններին ընդառաջ մայրաքաղաքի բոլոր դպրոցներից մամոգրաֆիկ հետազոտության կարիք ունեցողների ցուցակներ են պահանջվում,: Ի դեպ, յուրաքանչյուր դպրոցի հրահանգված է տալ մեկ մանկավարժի անուն: Եթե դպրոցում կա հետազոտության կարիք ունեցող թեկուզ երկու հոգի, ապա նախապատվությունը տրվում է ոչ թե ավելի վատառողջին, այլ դպրոցի տնօրենի ծանոթին»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը