«Բոկա Խունիորս»-ը խաղից առաջ հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը (լուսանկար)
Սպորտ
Արգենտինայի առաջնության շրջանակներում «Բոկա Խունիորս»-«Արսենալ» խաղի մեկնարկից առաջ «Բոկա Խունիորս»-ի ֆուտբոլիստները հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Այս մասին հայտնում է Prensa Armenia-ն:
«Բոկա Խունիորս»-ի «Բոմբոներա» մարզադաշտում Հայոց ցեղասպանության հիշատակի արարողություն է տեղի ունենում արդեն մի քանի տարի շարունակ: Նախաձեռնության հեղինակը Հարավային Ամերիկայի հայկական երիտասարդական ֆեդերացիան է:
Նախորդ տարի նման պաստառ էր պահվել ֆուտբոլի Արգենտինայի առաջնության «Բոկա Խունիորս»-«Ռիվեր Փլեյթ» խաղից առաջ:



















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը