Հայ ըմբիշները մեկնարկում են Եվրոպայի առաջնությունում
Սպորտ
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը մեկնարկում է Եվրոպայի առաջնությունում:
Սերբիայի Նովի-Սադ քաղաքում պայքարի մեջ կմտնեն ազատ ոճի ըմբիշները: Հայաստանի ներկայացուցիչ, 57 կգ քաշային Գարիկ Բարսեղյանի առաջին մրցակիցը 1/8 եզրափակչում կլինի թուրք Աթլի Սուլեյմանը:
86 կգ քաշային կարգում Վահե Թամրազյանը կմենամարտի Իսրայելի ներկայացուցիչ Դավիդ Միխալչենկոյի հետ:
Հայաստանի ազատ ոճի ըմբիշները Եվրոպայի առաջնությանը մասնակցում են բոլոր քաշային կարգերում:
Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը կավարտվի մայիսի 7-ին:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը