Հնարավոր է՝ ԱՊԼ-ի վերջին խաղում դաշտ դուրս գա «Յունայթեդ»-ի երիտասարդական թիմը. Մոուրինյու
Սպորտ
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հայտարարել է, որ Եվրոպայի լիգայի եզրափակիչ դուրս գալու դեպքում Անգլիայի առաջնության` մրցաշրջանի վերջին խաղում մանչեսթերյան թիմը խաղադաշտ դուրս կգա երիտասարդական կազմով:
«Եթե «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հաղթի «Սելտա»-ին ու դուրս գա Եվրոպայի լիգայի երզափակիչ` մեր գրաֆիկը շատ ծանրաբեռնված կլինի:
Եզրափակիչը կայանալու է մայիսի 21-ին, իսկ մինչ այդ՝ Անգլիայի առաջնության շրջանակներում հանդիպում ունենք «Քրիսթալ Փելես»-ի հետ: Այդ դեպքում շատ հնարավոր է, որ այդ խաղին դաշտ դուրս գան «Յունայթեդ»-ի երիտասարդական թիմի խաղացողները (U23): Հուսով եմ` «Փելես»-ը կլուծի ԱՊԼ-ում մնալու խնդիրը, հակառակ դեպքում՝ մեզ համար շատ բարդ կլինի»,- Մոուրինյուի խոսքը մեջբերում է The Telegraph-ը:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը