Իբրահիմովիչը բարեհաջող վիրահատվել է
Սպորտ
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստ Զլատան Իբրահիմովիչի վիրահատությունը բարեհաջող է անցել: Այս մասին գրում է Sky Sports-ը:
Վիրահատել են ֆուտբոլիստի վնասվածք ստացած ծունկը:
35-ամյա շվեդ հարձակվողը վնասվածք է ստացել Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչի «Անդերլեխտ»-ի դեմ պատասխան խաղում:
Ավելի վաղ տեղեկացվում էր, որ ապաքինման համար շվեդ հարձակվողը կբացակայի 8-9 ամիս:
Իբրահիմովիչի պայմանագիրը մանչեսթերյան ակումբի հետ ավարտվում է այս մրցաշրջանի վերջում:
Անգլիայի առաջնության ընթացիկ առաջնությունում Իբրահիմովիչը հեղինակել է 17 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը