Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT 4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել Լեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated Press Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում Լատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարները Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվել Ամերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրա Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը «Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել 

Վաշինգտոնի ակնարկը՝ Երևանին...

Վերլուծական

Այն, որ հայաստանյան խորհրդարանական ընտրությունները հեռու էին ժողովրդավարական ստանդարտներից, կասկած չի կարող լինել: Չնայած՝ առերևույթ կերպով ամեն բան համեմատաբար հարթ էր, ու նույնիսկ հետընտրական գործընթացներ չեղան երկրում, ինչը հատկապես իշխանական թևի կողմից ներկայացվեց որպես Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների իդեալականության արժանահավատ ապացույց, սակայն այն մեթոդներն ու գործիքակազմերը, որոնք գործի էին դրվել ընտրություններին ցանկալի արդյունք գրանցելու համար, ոչ միայն ոչ մի կերպ չեն կարող տեղավորվել օրենքի շրջանակներում, այլև շատ ավելի վտանգավոր էին, քան, ասենք, «հայկական կարուսել» կոչվող ընտրակեղծարարության մեխանիզմը. երբեք Հայաստանում այդչափ ընտրակաշառք չի բաժանվել, որքան՝ 2017-ի ընտրություններին:

Պետք է նկատել, որ արևմտյան դիտորդական կազմակերպությունների արձագանքը հայաստանյան ընտրություններին՝ մի տեսակ ոչ միանշանակ ստացվեց. տպավորություն էր՝ կարծես նրանք ինչ-որ բան են կոծկում, կարծես գիտեին՝ իրականում ինչ է տեղի ունեցել, բայց ելնելով քաղաքավարության կանոններից՝ մի տեսակ ամաչում էին հանրայնացնել իրականությունը: Այդ իրողությունը ոմանք կապեցին արևմտյան հաշվենկատության հետ ու համոզմունք հայտնեցին, որ հարկ եղած դեպքում, երբ պետք լինի, Արևմուտքը բաց չի թողնի առիթը՝ հիշեցնելու, թե իրականում ինչ է տեղի ունեցել Հայաստանում ընտրությունների օրերին:

Մայիսի 1-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլսը հայկական ԶԼՄ-ներից մեկին հարցազրույց էր տվել, ուր անդրադարձել էր նախըտնտրական ու հետընտրական որոշ իրադարձությունների, խոսել որոշ դեմքերի ու դեպքերի մասին, որոնք վերջին շրջանում լայնորեն քննարկվում են հայկական մամուլում. խոսել էր «ՍԱՍ-ի Արտակի» վերաբերյալ, անդրադարձել Դանիել Իոաննիսյանին, ակնարկել հնարավոր «սև ցուցակի» մասին և այլն:

Թե որն է Միլսի հիմնական ուղերձն, ավելի քան հասկանալի է: Այն, եթե փորձենք «թարգմանել» կենցաղային լեզվով, կհնչի հետևյալ կերպ. բոլոր չարաշահումների, ընտրակեղծարարությունների, բանեցված հնարքների մասին շատ լավ տեղյակ ենք ու հիմա բացառապես մեր ազատ կամքից է կախված, թե ինչպես կվարվենք: Իսկ թե որն է Արևմուտքի ճնշման հիմնական գործիքն այն պարագաներում, երբ անհրաժեշտ է լինում ինչ-որ մեկին ինչ-որ բան հասկացնել, հայտնի է ցանկացածին. ֆինանսական լծակներն են: Եվ ահա դեսպանն իր հարցազրույցում հստակ ասել է հետևյալը. «Առկա արժանահավատ տեղեկությունները մենք կարող ենք օգտագործել և կօգտագործենք, որպեսզի ընտրական գործընթացը խաթարած անձինք իրավասու չլինեն մասնակցելու ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվող ծրագրերին ու միջոցառումներին»:

Սույն պատասխանը, սակայն, երևի թե ոչ այնքան տալիս է հարցերի պատասխաններ, որքան նոր հարցադրումներ է առաջ բերում: Նախ՝ առաջին հարցը, որ ծագում է, այն է, թե ինչո՞ւ հենց հիմա է Միլսը որոշել խոսել այս ամենից՝ շեշտադրելով ֆինանսական գործոնը: Պատճառներից մեկն, անկասկած, կարող է լինել Հայաստանում վերջին շրջանում հասունացած այն տրտունջքները, թե Թրափի վարչակարգը մոտ 77%-ով կրճատել է Հայաստանին տրամադրվող օգնությունը: Չի բացառվում, որ Միլսն այսպիսով փորձում է ակնարկել, որ Հայաստանում ժողովրդավարության մակարդակն ամենևին էլ այնպիսին չէ, որպեսզի Հայաստանն օբյեկտիվորեն հնարավորություն ունենար ինչ-ինչ ֆինանսական ակնկալիքներ ունենալ Թրամփի վարչակարգից: Երկրորդ՝ ԱՄՆ-ը ուշի ուշով հետևում է գործընթացներին ու մտադիր չէ անարձագանք թողնել ցանկացած հնարավոր կոծկում:

Անկասկած, այս ամենում նաև որոշակի աշխարհաքաղաքականություն ևս կա՝ պայմանավորված Հայաստանում Ռուսաստանի հետզհետե աճող ազդեցությամբ, սակայն դեսպանի հարցազրույցը պայմանավորել միայն աշխարհաքաղաքականությամբ, սխալ կլիներ. ԱՄՆ-ն անկեղծորեն շահագրգռված է Հայաստանում ժողովրդավարության առաջընթացով ու փորձում է հնարավորինս աջակցել դեմոկրատական պրոցեսներին. ոչինչ Հայաստանում աննկատ չի մնում:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին
Ամենադիտված