Ըմբշամարտի Եվրոպայի առաջնություն. Վահե Թամրազյանը քառորդ եզրափակչում է
Սպորտ
Սերբական Նովի Սադում մեկնարկեց ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը պայքարի դուրս եկավ 86 կգ քաշային ազատ ոճային ըմբիշ Վահե Թամրազյանը:
Մեր մարզիկը պայքարը սկսեց 1/8 եզրափակչից, որտեղ նրա մրցակիցն Իսրայելը ներկայացնող Դմիտրի Ռոդչենկոն էր:
Թամրազյանը հաղթեց 10-2 հաշվով և դուրս եկավ քառորդ եզրափակիչ:
Քառորդ եզրափակչում Թամրազյանը ուժերը կչափի Ադրբեջանի ներկայացուցչի հետ:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը