Շոն Փենի որդին իրեն փորձել է Fendi-ի մոդելի դերում
Այլ
Ամերիկացի դերասան Շոն Փենի որդին՝ 23-ամյա Հոփերը, մասնակցել է Fendi-ի նորաձեւության տան գովազդային արշավին: Տեսահոլովակը, որում նա հանդես է գալիս գլխավոր դերում, հրապարակված է YouTube-ում:
Նա ներկայացրել է տղամարդկանց համար նախատեսված արեւապաշտպան ակնոցների հավաքածուն: Սցենարի համաձայն, Փեն-Կրտսերը քայլում է օդանավակայանով, զբոսնում քաղաքում, իսկ այնուհետեւ այցելում է երեկույթ եւ նորաձեւության ցուցադրության: Անկախ գտնվելուց վայրից, հերոսը միշտ կրում է իտալական նորաձեւության տան ֆիրմային իրերը:
Fendi նորաձեւության տունը 1926 թվականին հիմնադրվել է Հռոմում: Այս բրենդի ներքո վաճառվում են հագուստ, կաշվից եւ մորթուց պատրաստված արտադրանք, ինչպես նաեւ աքսեսուարներ եւ պարֆյումերիա: Ներկայում ֆիրման մտնում է LVMH հոլդինգի կազմի մեջ: 1960-ական թվականների կեսերին ընկերությունը համագործակցում է գերմանացի մոդելագործ Կարլ Լագերֆելդի հետ, որը նաեւ Chanel նորաձեւության տան կրեատիվ տնօրենն է:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը