«Մանչեսթեր Յունայթեդ»-ը և «Արսենալ»-ը չպետք է ուրախանան 4-րդ տեղի համար, դա խայտառակություն է. Ռոյ Քին
Սպորտ
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին ֆուտբոլիստ Ռոյ Քինն անդրադարձել է Անգլիայի առաջնության առաջատար ակումբների ձգտումներին և իր դժգոհությունը հայտնել.
«Երբ տեսնում եմ, թե ինչպես են այնպիսի ակումբները, ինչպիսիք են' «Լիվերպուլ»-ն ու «Մանչեսթեր Յունայթեդ»-ը տոնում լավագույն քառյակում ընդգրկվելը, դողում եմ: Կարծում եք, որ «Ռեալ»-ը կամ «Բարսելոնա»-ն կուրախանա՞ն չորրորդ տեղի համար: Մարդիկ ասում են, թե լավագույն քառյակում ընդգրկվելը լավ է ֆինանսական տեսանկյունից, և դա հիանալի կլիներ այնպիսի թիմերի համար, ինչպիսին է «Լեսթեր»-ը: Բայց որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, «Չելսի»-ն կամ «Արսենալ»-ն ուրախանան 4-րդ տեղի համար, դա խայտառակություն է»,- Ռոյ Քինի խոսքն է մեջբերում Goal-ը:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը