Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT 4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել Լեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated Press Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում Լատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարները Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվել Ամերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրա Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը «Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել 

Ինքնաբացարկի կեղծ դիմումներ՝ Հովիկ Աբրահամյանի դիրիժորությամբ

Հրապարակումներ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկ հրապարակեց  պատգամավորի այն թեկնածուների անուններն, ովքեր ինքնաբացարկի դիմում են ներկայացրել, ըստ էության՝ հրաժարվելով ՀՀ ԱԺ պատգամավորի՝ իրենց մանդատներից: «Ծառուկյան» դաշինքից պատգամավորի թեկնածուներ Խաչիկ Մանուկյանն ու Նապոլեոն Ազիզյանը լրագրողների հետ զրույցում հերքեցին, որ իրենք ինքնաբացարկի դիմում են ներկայացրել:

Ավելի ուշ՝ կտրուկ հայտարարությամբ հանդես եկավ կալանավայրերի վարչության նախկին պետ, ազատամարտիկ Մուշեղ Սաղաթելյանը, ով հայտարարեց, որ ինքը ոչ մի դիմում չի գրել: 

Ինքնաբացարկի փաստացի կեղծ դիմումներից այսօր հրաժարվեցին և նոր դիմումներով ՀՀ ԿԸՀ-ից իրենց՝ պատգամավորի մանդատները պահանջեցին Խաչիկ Մանուկյանը, Նապոլեոն Ազիզյանը, Մուշեղ Սաղաթելյանը, Արարատ Զուրաբյանը, Մանուկ Սուքիասյանը, Հարություն Ղարագյոզյանը, Հրանտ Դավթյանը, Սերգեյ Բագրատյանը, Արտյոմ Ծառուկյանը, Վահան Կարապետյանը, Արթուր Մանուկյանը:

Պատգամավորների թեկնածուների հայտարարություններից  կարելի է ենթադրել, որ ինչ-որ մեկը նրանց անունից ինքնաբացարկի դիմում է ներկայացրել. ընտրություններից հետո ցավում էր Նապոլեոն Ազիզյանի ոտքն ու նա, ինչպես ինքն է նշել, գամված էր անկողնուն, իսկ գործարար Խաչիկ Մանուկյանն առաջին անգամ է լսում, որ ինքն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել:

Ո՛չ Նապոլեոն Ազիզյանը, ո՛չ էլ Խաչիկ Մանուկյանը և ոչ էլ մյուս թեկնածուները, որոնք հանդես են եկել հայտարարությամբ, այդ պահին չեն գիտակցել, որ ըստ էության՝ հաղորդում են ներկայացնում հանցագործության մասին: Հանցագործության մասին խոսքը պարզ է և շատ հասարակ: Փաստացի՝ ԿԸՀ-ն հայտարարում է, որ այդ մարդիկ ինքնաբացարկի դիմում են ներկայացրել, իսկ ինքնաբացարկի դիմումը, Ընտրական օրենսգրքի պահանջով, պետք է վավերացված լինի նոտարի կողմից: Իսկ եթե նման փաստաթուղթ է հայտնվել ԿԸՀ-ում, ուրեմն դիմում՝ այնուամենայնիվ, ներկայացվել է:

Մուշեղ Սաղաթելյանն ավելի կտրուկ է արտահայտվել, այդ երևույթն անվանելով «գողական»: Թեկնածուները, երբ նշում են, որ իրենք դիմում չեն ներկայացրել, փաստացի, ստացվում է, որ նրանց փոխարեն ուրիշ մեկն է դիմում գրել, վավերացրել նոտարի կողմից ու նրանց փոխարեն տարել ԿԸՀ: Թե ով է այդ քրեորեն դատապարտելի «փաստաթղթերի կեղծում» հանցանքը կատարել, դեռ չգիտենք:

Այստեղ կա մի այլ, առաջին հայացքից չերևացող պերսոնաժ: ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Բանն այն է, որ փաստացի կեղծված փաստաթղթերից մեկը՝ Նապոլեոն Ազիզյանի դիմումի նոտարական վավերացումը տվել է Հովիկ Աբրահամյանի դուստրը՝ «Կենտրոն» նոտարական գրասենյակի նոտար Աննա Աբրահամյանը:

Լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում նախկին վարչապետի դուստր և այս դեպքում՝ գլխավոր կատարող անձ Աննա Աբրահամյանը խուսափողական պատասխաններ է տալիս: Նախ նշում է, որ իր վավերացումները կատարվել են անձերի ներկայությամբ, իսկ երբ լրագրողը փաստում է, որ պատգամավորների թեկնածուներն այդ գործարքին չեն եղել, Աննա Աբրահամյանն ասում է, որ ինքը ստուգել է ստորագրության իսկությունը:

Աննա Աբրահամյանը նշում է նաև այն, որ ինքը չի վավերացրել դիմումները, ինքը միայն ստորագրություններն է վավերացրել, որոնք եղել են դատարկ թղթի վրա: Այս հայտարարությամբ նախկին վարչապետի դուստրն իրեն ազատում է պատասխանատվությունից, և մեղքը բարդում նրանց վրա, ովքեր դատարկ՝ բայց վավերացրած ստորագրությամբ թղթի վրա գրել են կեղծ դիմումները:

Արդեն մեկ օր է անցել այս հայտարարություններից, բայց իրավապահները դեռ լուռ են: Եթե քաղաքական շրջանակները, վերլուծաբանները խնդրի վերաբերյալ հնչեցնում են գնահատականներ, ապա իրավապահների մոտ՝ «ձայն բարբառոյ յանապատի»:

Եթե Հայաստանում լիներ դասագրքային արդարադատության պրակտիկ կիրառում,  այսօր առավոտյան՝ դատախազությունը պետք է առնվազն հայտարարեր, որ ուսումնասիրվում են այդ հայտարարությունները, կեղծված դիմումները, նոտարի վավերացումները, դրանցում հանցագործության մասին հատկանիշներ հայտնաբերելու համար:

Բայց՝ չզարմանանք, սա Հայաստանն է և վերջ…

Արսեն Սանամյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին
Ամենադիտված