Մանուչարյանը՝ կարմիր քարտի ու պարտության մասին
Սպորտ
Ռուսաստանի գավաթի խաղարկության եզրափակչում «Ուրալ»-ը 0:2 հաշվով պարտվել էր «Լոկոմոտիվ»-ից:
Հանդիպման վերջնամասում թիմերի միջև բախում տեղի ունեցել, ինչի արդյունքում 4 ֆուտբոլիստ կարմիր քարտ է ստացել:
Հեռացված ֆուտբոլիստների թվում էր նաև Էդգար Մանուչարյանը, ով նշել է.
«Խաղի վերջում տեղի ունեցած կռիվը խաղային պահ է. պատահում է: Կարծում եմ՝ բոլորն էլ արժանիորեն հեռացվեցին: Բայց այս ամենը էմոցիաներ են, առանց որի՝ ֆուտբոլ չի լինում:
Ցավալի է, որ պարտվեցինք: Չեմ կարող ասել, թե նրանք արժանի էին հաղթանակի, պարզապես խաղավարտին մենք հոգնեցինք և նախաձեռնությունը տվեցինք նրանց և նրանք գոլ խփեցին»,- ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է sport-express-ը:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը