Ստեփանավանի ՔՊ-ական թեկնածուն նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն Պապիկյանից Ո՞վ է շուրջ 30 տարի դիվանագիտական համակարգում աշխատած և պաշտոնից հետ կանչված դեսպան Վիկտոր Բիյագովը Մոսկվա այցից առաջ տրամադրություններ է ստուգում Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառում Զինվորի մահվան օրը ռեստորանում խնջույք են արել Կուսակիցները եւս անակնկալի են եկել Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու՝ երկխոսելու ծնողների հետ Սկզբունքային դատավորն ու «վատ շրջապատը». ի՞նչ ընդհանուր բան ունեն Արթուր Դավթյանն ու դատավորը Բրյուսելը նոր պայման է առաջադրում Դամասկոսին․ Մոսկվան արձագանքել է Եվրոպայի անվտանգության նոր համակարգ․ Politico-ն ներկայացրել է հինգ սցենար Թեհրանը չի զիջում․ հարստացված ուրանը կմնա Իրանի տարածքում Զելենսկին հաստատել է ռուսական նավին հասցված հարվածը․ Նորվեգիան դիմել է Կիևին 

Խայտառակ իրավիճակ՝ համայնքներում…

Վերլուծական

Հայաստանում գյուղատնտեսության և, առհասարակ, համայնքների թերզարգացվածության մասին գիտեն բոլորը: Համայանքներում տիրող ոչ բարվոք վիճակի մասին պատկերացում կազմելու համար բավական է ընդամենը մի քանի ժամով այցելել գյուղեր ու զրուցել գյուղացիների հետ, որպեսզի պարզ դառնա, որ ներկա դրությամբ ոչ միայն սին ու անհիմն են հնչում այն բոլոր հավաստիացումները, թե ասենք ընդամենը մի քանի տարվա ընթացքում հնարավոր կլինի գյուղացուն ճահճից դուրս բերել, այլև խիստ կասկածելի են այն բոլոր ծրագրերը, որ հատկապես վերջերս Կառավարությունն առաջ էր քաշել. խոսքը, մասնավորապես, մարզերում ու համայնքներում բիզնես ծրագրերի խթանման մասին է, իբր հայկական գյուղը Կովկասի տարածաշրջանի կապիտալի յուրատեսակ օրրան դարձնելու պլանների, ինչի մասին հատկապես վերջին շրջանում ոմանք շարունակաբար բարձրաձայնում են ու ձեռքի հետ էլ գյուղացուն մեղադրում բիզնես տաղանդ չունենալու մեջ:

Պարզվում է՝ հայ գյուղացիներից շատերն, ելնելով միանգամայն օբյեկտիվ հանգամանքներից, ստիպված իրենց սեփականություն հանդիսացող հողերը հանձնում են համայնքներին՝ հրաժարվելով դրանք մշակել: Մասնավորապես՝ նման խայտառակ իրավիճակ է տիրում Լոռիում. Դարպաս, Գուգարք, Մարգահովիտ, Շահումյան համայնքներում գյուղացիները տոտալ կերպով հրաժարվում են իրենց հողատարածքներից՝ հնարավորութուն չունենալով մշակել դրանք, քանի որ չունեն ո՛չ համապատասխան գյուղատնտեսական տեխնիկա, ո՛չ գումար, ոչինչ: Պետք է նկատել, որ այս իրավիճակը միայն մի քանի համայնքով չէ, որ սահմանափակվում է, ու մյուս համայնքներում ևս բավական տարածված երևույթ է այն, ինչի մասին խոսվեց վերևում: Հետաքրքիրն այն է, որ համեմատաբար բարվոք սոցիալական վիճակում այսօր գտնվում են այն ընտանիքներն, ովքեր գոնե մեկ արտագնա աշխատանքի մեկնած անդամ ունեն: Կարճ ասած՝ այսօր գյուղերում քիչ թե շատ շնչել կարողանում են նրանք, ովքեր ոչ թե զբաղվում են գյուղատնտեսությամբ, այլ՝ «խոպանչիությամբ», որը, ցավոք, այսօր Հայաստանում դարձել է ազգաբնակչության հիմնական զբաղմունքը:

Հարց է առաջանում՝ ի՞նչ է մտածում Կառավարությունն ու, մասնավորապես, նույն Գյուղատնտեսության նախարարությունը մի պարագայում, երբ մի կողմից շարունակաբար խոսվում է գյուղը ոտքի կանգնեցնելու, համայնքներում բիզնես ծրագրեր իրականացնելու մասին ու հայ գյուղացուց 21-րդ դարի բիզնեսմեն կերտելու ծրագրերից, իսկ մյուս կողմից՝ մարդկանց փաստացի դատապարտում անգործության, աղքատության, չգոյության: Ակնհայտ է, որ նման տեմպերի պարագայում ոչ միայն ադրբեջանական խնձոր, այլ նաև տանձ ու սալոր ենք շուտով ստիպված լինելու համտեսել, էլ չենք խոսում թուրքական պտուղ-բանջարեղենի հաղթարշավի մասին Հայաստանում:

Ո՞րն է ելքը: Ելքը շատ պարզ է. պետք է ոչ թե մարդականց վրա «մուննաթ» գալ կամ մեղադրել ասենք բիզնես ֆանտազիա չունենալու մեջ, այլ ճիշտ դրամավարկային քաղաքականություն պարտադրել բանկերին: Ակնհայտ է, չէ՞, որ եթե գյուղացին հնարավորություն ունենար ասենք վարկով գյուղտեխնիկա ձեռբերելու, հնարավորություն ունենար էժան սերմնացու ձեռքբերելու կամ ոռոգման ջրի խնդիր չունենար, դժվար թե հրաժարվեր ստեղծել-արարելու իր բնատուր շնորհից: Եվ ինչպե՞ս ենք պատրաստվում մի քանի տարիների ընթացքում գյուղատնտեսություն զարգացնել, երբ շարքային գյուղացին կամովին հրաժարվում է սեփական հողից՝ նախընտրելով ինչ-որ վարձու աշխատանք կատարել՝ ասենք թոխրել այս կամ այն մեծահարուստի բաղչեքը, քան սեփական տնամերձը մշակել: Ի՞նչ բիզնես ներդրուների մասին է պետք խոսել, երբ տարրական գերխնդիրն այսօր լուծված չէ…

Ցավոք, պետք է եզրակացնել մեկ բան՝ այն, ինչը դարերով համարվել է պետության հիմնական հարստություններից մեկն, այն, ինչի համար ազգերն ու ժողովուրդները հազարամյակներ շարունակ արյուն են թափել ու պայքարել, այսօր բացարձակապես արժեզրկվել է. հողն այսօր գյուղացու համար ընդամենը հավելյալ ֆինանսական բեռ է դարձել:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ստեփանավանի ՔՊ-ական թեկնածուն նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն ՊապիկյանիցՈ՞վ է շուրջ 30 տարի դիվանագիտական համակարգում աշխատած և պաշտոնից հետ կանչված դեսպան Վիկտոր Բիյագովը Մոսկվա այցից առաջ տրամադրություններ է ստուգում Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառումԶինվորի մահվան օրը ռեստորանում խնջույք են արել Կուսակիցները եւս անակնկալի են եկելԱնհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու՝ երկխոսելու ծնողների հետՍկզբունքային դատավորն ու «վատ շրջապատը». ի՞նչ ընդհանուր բան ունեն Արթուր Դավթյանն ու դատավորըԼիտվայի ԱԳ նախարարը հայտնել է, որ Մոլդովան կարող է առաջընթաց գրանցել ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններում Իրանի խորհրդարանում նախազգուշացրել են, որ նոր պատերազմը աշխարհին կստիպի հրաժեշտ տալ նավթինԿադիրովի որդին Սերբիայի քաղաքացիություն է ստացել ուրիշի անունով Վրաստանը վերջին մի քանի օրում արտաքսել է 83 օտարերկրացու, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների Թուրքիայում միջքաղաքային ավտոբուս է շրջվել․ տուժածների թիվը հասել է 22-իՊուտինը փոխվարչապետ Նիկիտինին նշանակել է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի հարցերով հատուկ ներկայացուցիչՌուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները Բրիտանիայում ամռանը անոմալ շոգի պատճառով կյանքից հեռացել է ավելի քան 5,200 մարդ Հարցումը ցույց է տվել, թե նախագահի որ թեկնածուն է ստացել Ֆրանսիայի ժողովրդի ամենամեծ աջակցությունը Ամերիկայի երկրներում տարեսկզբից ի վեր կարմրուկի ավելի քան 58 700 դեպք է գրանցվելԹրամփն ու Ռյուտեն բանակցություններ կվարեն նոյեմբերի 25-ինՄեկ օրում Հորմուզի նեղուցում ականապատված չորս տանկեր է պայթեցվել Նիկոլա Սարկոզին կրկին կանգնել է դատարանի առաջԵՄ-ն դեկտեմբերի 1-ից հիբրիդային ավտոմեքենաների ներմուծման քվոտաներ է սահմանում Իրանի շրջափակումը ցամաքից գործնականում անհնար է. Արաղչի Նեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ներքին անվտանգության ծառայության ղեկավարի սպանության մասին Լեհաստանում ձերբակալվել է Կրակովի ահաբեկչական հարձակումը գովաբանած տղամարդը Բրյուսելը նոր պայման է առաջադրում Դամասկոսին․ Մոսկվան արձագանքել էԵվրոպայի անվտանգության նոր համակարգ․ Politico-ն ներկայացրել է հինգ սցենարԹեհրանը չի զիջում․ հարստացված ուրանը կմնա Իրանի տարածքումԶելենսկին հաստատել է ռուսական նավին հասցված հարվածը․ Նորվեգիան դիմել է ԿիևինՈւմ չկարողացան կոտրել ո՛չ հալածանքները, ո՛չ բանտը. Արման Աբովյանը շնորհավորել է Գագիկ ԾառուկյանինԿրեմլը բացահայտել է Աբու Դաբիի բանակցությունների շուրջ նոր տարաձայնություններըՉինաստանն ու Ուզբեկստանը խորացնում են միջուկային էներգետիկ համագործակցությունըՄոսկվան մեղադրում է Էստոնիային՝ Ուկրաինային օդային տարածք տրամադրելու համարԵվրամիությունը խստացնում է ռուսաստանցիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումըՄիացյալ Նահանգների հետախուզության ղեկավարը Պուտինին Ամերիկայի բարեկամ չի համարումԼիբիան Ուկրաինայից բացատրություն է պահանջում․ Բենգազիի հարվածները որակվել են որպես պատերազմի հայտարարությունԻրանը սպառնում է հարվածել Եվրոպայում գտնվող ամերիկյան ռազմակայաններինՄերցը հայտարարել է, որ Եվրոպան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետՄիացյալ Նահանգները հետաքննում է Իրանի հնարավոր կապը նավերի դեմ կիբեռհարձակումների հետԼուկաշենկոն խոստովանել է, որ պատրաստ չէ հրաժարվել հեռուստացույցից Ռուսաստանի կորուստները․ 490 հազար զոհ և ամսական մինչև 50 հազար սպանված կամ վիրավորՈւկրաինայի ԶՈւ հարվածների հետևանքով մեկ շաբաթում Ռուսաստանի 65 բնակիչ է զոհվել. Միրոշնիկ Իրանը Միացյալ Նահանգներից 290 միլիարդ դոլարի փոխհատուցում է պահանջումԱվելի քան մեկ միլիարդ դոլար՝ վեց օրում․ «Քրիստիսն» ամփոփել է Նյու Յորքի աճուրդներըԶանգվածային արտաքսում Ռուսաստանից. տասնյակ հազարավոր միգրանտներ են վտարվել Իմ մարմինը չի կարողանում կապ հաստատել ուղեղիս հետ. Բելլա Հադիդը` իր առողջական խնդիրների մասին Նան Գոլդինի նոր ֆիլմի առաջին ցուցադրությունը Լոնդոնի «Հեյվարդ» պատկերասրահում էՊենտագոնը հայտնել է Միացյալ Նահանգներում անօդաչու թռչող սարքերի զգալի թուլացման մասինՎրաստանից զանգվածային արտաքսումները շարունակվում են․ նրանց թվում են նաև ՀՀ-ի քաղաքացիներԱքլորի գլխով պարսկական սափորը Թուրինից հասել է Ուլան Բատոր
Ամենադիտված