Խարդավանքներ կան. Մուշեղ Սաղաթելյանը ԿԸՀ-ում է
Իրավունք
«Ծառուկյան» դաշինքից առաջադրված պատգամավորի թեկնածու Մուշեղ Սաղաթելյանն այս պահին գտնվում է ԿԸՀ-ում: Վերջինս լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ ինքը երբևէ պատգամավորական մանդատը վայր դնելու դիմում չի ներկայացրել: Եվ այս պահին մեկ շնչով Գյումրիից Երևան է բերել դիմում՝ իր ձեռքով գրված, որով փաստում է, որ ինքը չի հրաժարվում պատգամավորական մանդատից:
Լրագրողների հարցին՝ ըստ պատգամավորի՝ ո՞վ է իր փոխարեն դիմում գրել, Սաղաթելյանը պատասխանեց.
«Շատ բաներ կա, որի մասին ԿԸՀ-ի նիստի ավարտից հետո կասեմ. խարդավանքներ կան»:
Նշենք նաև՝ ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը գտնվում է ԿԸՀ-ում, ժամը 15:00-ին մեկնարկելիք նիստի ընթացքն ու մանրամասները՝ քիչ անց:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին