Ստեփանավանի ՔՊ-ական թեկնածուն նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն Պապիկյանից Ո՞վ է շուրջ 30 տարի դիվանագիտական համակարգում աշխատած և պաշտոնից հետ կանչված դեսպան Վիկտոր Բիյագովը Մոսկվա այցից առաջ տրամադրություններ է ստուգում Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառում Զինվորի մահվան օրը ռեստորանում խնջույք են արել Կուսակիցները եւս անակնկալի են եկել Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու՝ երկխոսելու ծնողների հետ Սկզբունքային դատավորն ու «վատ շրջապատը». ի՞նչ ընդհանուր բան ունեն Արթուր Դավթյանն ու դատավորը Բրյուսելը նոր պայման է առաջադրում Դամասկոսին․ Մոսկվան արձագանքել է Եվրոպայի անվտանգության նոր համակարգ․ Politico-ն ներկայացրել է հինգ սցենար Թեհրանը չի զիջում․ հարստացված ուրանը կմնա Իրանի տարածքում Զելենսկին հաստատել է ռուսական նավին հասցված հարվածը․ Նորվեգիան դիմել է Կիևին 

«Փաստ». Ադրբեջանական TAP գազամուղի շինարարությունը կրկին վտանգված է

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Անցած գիշեր իտալական Սալենտո մարզում կրքերը կրկին թեժացել են: No TAP նախաձեռնության անդամները հարձակվել են այն պահպանվող տարածքի վրա, որտեղ պետք է իրականացվի Տրանսադրիատիկ խողովակաշարի (TAP) շինարարությունը:
Գազամուղի շինարարությունն իրականացնող ընկերության տեղեկության համաձայն' հարձակվողները վիրավորել և քարեր են նետել պահակների ուղղությամբ: Տուժածներ չկան, սակայն վնասվել են այդ տարածքում կայանված ավտոմեքենաները:

TAP–ի ղեկավարությունը խիստ դատապարտել է No TAP–ի անդամներին և կոչ արել պահպանել օրենքը:
Հիշեցնենք, որ արդեն տևական ժամանակ է' Սալենտոյում կրքերը չեն հանդարտվում: Ուստիև Տրանսադրիատիկ խողովակաշարի (TAP) շինարարության իրականացման ժամկետները շարունակվում են ձգձգվել:
Իսկ խնդիրը հետևյալն է: TAP խողովակաշարի շինարարության համար, որը Հարավային գազային միջանցքի բաղկացուցիչ մասն է և որով նախատեսվում է ադրբեջանական գազն առաքել Եվրոպա, անհրաժեշտություն էր առաջացել Սալենտո մարզում տեղափոխել և վերատնկել բազմամյա ձիթենու ծառեր: Սրան դեմ էր հանդես եկել No TAP նախաձեռնությունը, որի ղեկավարը իտալացի ընդդիմադիր գործիչ, դերասան ու երգիծաբան Բեպե Գրլիոն է: Տեղական իշխանությունները հավանության էին արժանացրել No TAP–ի բողոքը:

TAP–ի ղեկավարությունը փորձում էր խնդիրը կարգավորել մինչև ապրիլի վերջ, քանի որ հակառակ պարագայում խողովակաշարի շինարարությունը պետք է հետաձգվի առնվազն կես տարով' ապրիլից հետո ծառերի վերատնկումն արգելված է: Փաստորեն երեկվա իրենց ակցիայով No TAP–ի անդամները կրկին վերահաստատել են իրենց մտադրությունների լրջությունը: Ուստի ենթադրելի է, որ խողովակաշարի շինարարությունը կհետաձգվի առնվազն այն պատճառով, որ դեռ հարկ կլինի հետաքննություն անցկացնել և պարզել նախորդ գիշերվա եղելությունը: Իսկ այդ գործընթացը դժվար թե կարճ տևի: Առավել ևս, որ մարզի ղեկավարությունն էլ խողովակաշարի շինարարությամբ այնքան էլ ոգևորված չէ:

Հարավային գազային միջանցքի լիարժեք շահագործումով, որը ներառում է գործող' Հարավկովկասյան գազամուղը, Բաքու–Թբիլիսի–Էրզրումը, և դեռևս կառուցվող Տրանսանատոլիական (TANAP) և Տրանսադրիատիկ (TAP) խողովակաշարերը, Ադրբեջանը հավակնում է դառնալ Եվրոպայի էներգետիկ անվտանգության երաշխավորը: Բայց, չգիտես ինչու, Եվրոպան դեռևս չի շտապում ֆինանսավորել ծրագիրը' անհրաժեշտ 40 մլրդ դոլարից Ադրբեջանին վարկի տեսքով հատկացվել է ընդամենը 400 մլն դոլար, այն էլ' միայն TANAP–ի կառուցումն ավարտին հասցնելու համար:
Պատահական չէ, որ ինչպես պնդում է Նավթային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Իլհամ Շաբանը, «պաշտոնական Բրյուսելն անում է, թվում է, հնչեղ հայտարարություններ այն մասին, որ ցանկանում է հնարավորինս արագ ստանալ ադրբեջանական գազը, բայց ռեալ քայլեր չեն ձեռնարկվում»: Ուստի Ադրբեջանում առաջանում է իրավիճակը քաղաքականացնելու գայթակղություն' կասկածներ են հայտնվում, թե Ռուսաստանը փորձում է օգտագործել Իտալիայի իրադարձությունները' առաջ մղելու Հարավային գազային միջանցքի հետ մրցող «Թուրքական հոսքը»:
Միևնույն ժամանակ շրջանառվում է վարկած, որի համաձայն' «Գազպրոմը» կարող է օգտագործել TAP–ի լրացուցիչ հզորությունները «Թուրքական հոսքի» շրջանակներում իր գազը Եվրոպա մատակարարելու համար: Իսկ դա ընդհանրապես կզրոյացնի Ադրբեջանի նշանակությունը որպես էներգետիկ ծանրակշիռ խաղացող:

Ինչևէ, առայժմ Սալենտոյում իրավիճակը «վերահսկում» է Գրիլոն' ցույց տալով, որ չնայած ստորագրված համաձայնություններին ու նախնական ներդրումներին, ոչինչ անվիճելի ու կանխորոշված լինել չի կարող»:

Շարունակությունը' «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ստեփանավանի ՔՊ-ական թեկնածուն նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն ՊապիկյանիցՈ՞վ է շուրջ 30 տարի դիվանագիտական համակարգում աշխատած և պաշտոնից հետ կանչված դեսպան Վիկտոր Բիյագովը Մոսկվա այցից առաջ տրամադրություններ է ստուգում Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառումԶինվորի մահվան օրը ռեստորանում խնջույք են արել Կուսակիցները եւս անակնկալի են եկելԱնհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու՝ երկխոսելու ծնողների հետՍկզբունքային դատավորն ու «վատ շրջապատը». ի՞նչ ընդհանուր բան ունեն Արթուր Դավթյանն ու դատավորըԼիտվայի ԱԳ նախարարը հայտնել է, որ Մոլդովան կարող է առաջընթաց գրանցել ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններում Իրանի խորհրդարանում նախազգուշացրել են, որ նոր պատերազմը աշխարհին կստիպի հրաժեշտ տալ նավթինԿադիրովի որդին Սերբիայի քաղաքացիություն է ստացել ուրիշի անունով Վրաստանը վերջին մի քանի օրում արտաքսել է 83 օտարերկրացու, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների Թուրքիայում միջքաղաքային ավտոբուս է շրջվել․ տուժածների թիվը հասել է 22-իՊուտինը փոխվարչապետ Նիկիտինին նշանակել է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի հարցերով հատուկ ներկայացուցիչՌուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները Բրիտանիայում ամռանը անոմալ շոգի պատճառով կյանքից հեռացել է ավելի քան 5,200 մարդ Հարցումը ցույց է տվել, թե նախագահի որ թեկնածուն է ստացել Ֆրանսիայի ժողովրդի ամենամեծ աջակցությունը Ամերիկայի երկրներում տարեսկզբից ի վեր կարմրուկի ավելի քան 58 700 դեպք է գրանցվելԹրամփն ու Ռյուտեն բանակցություններ կվարեն նոյեմբերի 25-ինՄեկ օրում Հորմուզի նեղուցում ականապատված չորս տանկեր է պայթեցվել Նիկոլա Սարկոզին կրկին կանգնել է դատարանի առաջԵՄ-ն դեկտեմբերի 1-ից հիբրիդային ավտոմեքենաների ներմուծման քվոտաներ է սահմանում Իրանի շրջափակումը ցամաքից գործնականում անհնար է. Արաղչի Նեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ներքին անվտանգության ծառայության ղեկավարի սպանության մասին Լեհաստանում ձերբակալվել է Կրակովի ահաբեկչական հարձակումը գովաբանած տղամարդը Բրյուսելը նոր պայման է առաջադրում Դամասկոսին․ Մոսկվան արձագանքել էԵվրոպայի անվտանգության նոր համակարգ․ Politico-ն ներկայացրել է հինգ սցենարԹեհրանը չի զիջում․ հարստացված ուրանը կմնա Իրանի տարածքումԶելենսկին հաստատել է ռուսական նավին հասցված հարվածը․ Նորվեգիան դիմել է ԿիևինՈւմ չկարողացան կոտրել ո՛չ հալածանքները, ո՛չ բանտը. Արման Աբովյանը շնորհավորել է Գագիկ ԾառուկյանինԿրեմլը բացահայտել է Աբու Դաբիի բանակցությունների շուրջ նոր տարաձայնություններըՉինաստանն ու Ուզբեկստանը խորացնում են միջուկային էներգետիկ համագործակցությունըՄոսկվան մեղադրում է Էստոնիային՝ Ուկրաինային օդային տարածք տրամադրելու համարԵվրամիությունը խստացնում է ռուսաստանցիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումըՄիացյալ Նահանգների հետախուզության ղեկավարը Պուտինին Ամերիկայի բարեկամ չի համարումԼիբիան Ուկրաինայից բացատրություն է պահանջում․ Բենգազիի հարվածները որակվել են որպես պատերազմի հայտարարությունԻրանը սպառնում է հարվածել Եվրոպայում գտնվող ամերիկյան ռազմակայաններինՄերցը հայտարարել է, որ Եվրոպան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետՄիացյալ Նահանգները հետաքննում է Իրանի հնարավոր կապը նավերի դեմ կիբեռհարձակումների հետԼուկաշենկոն խոստովանել է, որ պատրաստ չէ հրաժարվել հեռուստացույցից Ռուսաստանի կորուստները․ 490 հազար զոհ և ամսական մինչև 50 հազար սպանված կամ վիրավորՈւկրաինայի ԶՈւ հարվածների հետևանքով մեկ շաբաթում Ռուսաստանի 65 բնակիչ է զոհվել. Միրոշնիկ Իրանը Միացյալ Նահանգներից 290 միլիարդ դոլարի փոխհատուցում է պահանջումԱվելի քան մեկ միլիարդ դոլար՝ վեց օրում․ «Քրիստիսն» ամփոփել է Նյու Յորքի աճուրդներըԶանգվածային արտաքսում Ռուսաստանից. տասնյակ հազարավոր միգրանտներ են վտարվել Իմ մարմինը չի կարողանում կապ հաստատել ուղեղիս հետ. Բելլա Հադիդը` իր առողջական խնդիրների մասին Նան Գոլդինի նոր ֆիլմի առաջին ցուցադրությունը Լոնդոնի «Հեյվարդ» պատկերասրահում էՊենտագոնը հայտնել է Միացյալ Նահանգներում անօդաչու թռչող սարքերի զգալի թուլացման մասինՎրաստանից զանգվածային արտաքսումները շարունակվում են․ նրանց թվում են նաև ՀՀ-ի քաղաքացիներԱքլորի գլխով պարսկական սափորը Թուրինից հասել է Ուլան Բատոր
Ամենադիտված