The Sun. Գրիզմանը համաձայնության է եկել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ
Սպորտ
«Ատլետիկո»-ի հարձակվող Անտուան Գրիզմանը համաձայնության է եկել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ անձնական պայմանագրի շուրջ:
Ինչպես տեղեկացնում է The Sun-ը, 26-ամյա ֆրանսիացու աշխատավարձը կկազմի £ 280 հազար, ֆուտբոլիստը կկնքի 5 տարվա պայմանագիր:
Գրիզմանը համաձայնվել է տեղափոխվել Անգլիա այն բանից հետո, երբ ակումբի ղեկավարությունը հավաստիացրել է, որ թիմը դուրս կգա Չեմպիոնների լիգա:
Ֆուտբոլիստի հրաժարագինը կազմում է 89 մլն ֆունտ: Հաշվի առնելով բոնուսներն ու աշխատավարձը, հարձակվողի տրանսֆերը մանկունիացիների համար կարժենա 170 մլն ֆունտ:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը