Վրաստանը հեպատիտ Ց-ով հայաստանյան հիվանդների համար կնվիրաբերի «Սովալդի» դեղ
Հասարակություն
Վրաստանի աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարարության կողմից Հայաստանի Հանրապետությանը կնվիրաբերվի «Սովալդի» (Sofosbuvir tablets of 400 mg N28) դեղը: Այդ մասին որոշման նախագիծը հաստատվեց կառավարության նիստում:
«Նախագծի նպատակն է սահմանել Վրաստանի աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարարության կողմից հեպատիտ Ց հիվանդությամբ տառապող անձանց բուժման համար նախատեսված «Սովալդի» (Sofosbuvir tablets of 400 mg N28) դեղը ՀՀ առողջապահության նախարարությանը նվիրաբերելու համար»,-ասաց ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը:
Այսպիսով, նոր սերնդի դեղամիջոցով ակնկալվում է ՀՀ-ում հեպատիտ Ց-ով հիվանդների բուժման արդյունավետության բարձրացում:
«Խոսքը 3000 տուփի մասին է, որը բավարար է 1000 հիվանդ բուժելու համար»,-ասաց նախարարը:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը