Վրաստանի խորհրդարանի խոսնակին զայրացրել են հակաթուրքական հայտարարությունները
Տարածաշրջան
Վրաստանի խորհրդարանի խոսնակ Դավիդ Բաքրաձեն մտահոգությունն է հայտնել վրացի խորհրդարանականների հակաթուրքական հայտարարությունների վերաբերյալ, հաղորդում է GHN լրատվական գործակալությունը։
Բաքրաձեի խոսքերով, իր մտահոգությունը վերաբերում է խորհրդարանական հանձնաժողովողի նիստի ընթացքում Թուրքիայում տպվող քարտեզների հարցին, որ բարձրացվել է պատգամավոր Ջոնդի Բագատուրիայի կողմից։ Ըստ նրա, թուրքական քարտեզներում Վրաստանի տարածքը Ռիկոտիի անցումից սկսած ներկայացվում է որպես Թուրքիայի տարածք։
«Թուրքիան բարեկամական երկիր է, իսկ բարեկամ երկրները պետք է ճանաչեն միմյանց սահմանները և այդ փաստերը չպետք է ազդեն մեր հարաբերությունների վրա», – հայտարարել է Բագատուրիան և նշել, որ քարտեզների հարցը կքքնարկվի խորհրդարանի լիագումար նիստում։
Իր հերթին, Բաքրաձեն պատգամավորին հիշեցրել է, որ Վրաստանը տարածքային պահանջ ունի ոչ թե Թուրքիայից, այլ՝ Ռուսաստանից։
«Ես վրդովված եմ վերջին հակաթուրքական հայտարարությունների վերաբերյալ։ Միակ երկիրը, որի հետ Վրաստանը տարածքային խնդիր ունի՝ դա Ռուսաստանն է և կոչ է արել բոլոր խորհրդարանականներին իրենց ջանքերն ուղղել այդ ուղղությամբ», – ասել է նա։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան