Հայ-ադրբեջանական սահմանին փոխհրաձգություններն անխուսափելի են. Ալեքսանդր Իսկանդարյան
Տարածաշրջան
Հայ-ադրբեջանական սահմանին փոխհրաձգություններն անխուսափելի են ու դրանք պատահականություններ չեն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
«Այդ հրաձգությունները սինխրոնացվում են Ադրբեջանի արտաքին քաղաքական ասպեկտների հետ: Այս դեպքում դա կապված էր Քլինթոնի տարածաշրջան կատարած այցի հետ»,- ասաց նա:
Ադրբեջանական հռետորաբանությունը, ըստ քաղաքագետի, աստիճանաբար բերել է նրան, որ առաջացել է սահմանին կրակոցների ֆենոմենը ու դա կանգնեցնելը շատ դժվար է:
«Միջազգային հանրությունը փորձում է կանգնեցնել դա, սակայն այն Ադրբեջանից լրջորեն չի պահանջում կոնֆլիկտի կարգավորում: Ադրբեջանը ցույց է տալիս, որ ստատուս քվոն իրեն ձեռք չի տալիս, ու ընդհանրապես ստատուս քվո չկա»,- նշեց քաղաքագետը՝ հավելելով, որ հայկական կողմն այդ գործողություններին կոպիտ է պատասխանում, ու ադրբեջանական կողմում մահացածները միշտ ավելի շատ են լինում:
Քաղաքագետը կարծում է, որ Հայաստանի տարածքային ամբողջականությանը վտանգ չի սպառնում, դրանով էլ պայմանավորում է այն, որ Հայաստանը չի դիմում ՀԱՊԿ-ին:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան