ԱՄՆ պետքարտուղարի այցը Հայաստան ուներ ձևական բնույթ. Սերգեյ Մինասյան
Տարածաշրջան
Շատ հարցերում ԱՄՆ պետքարտուղարի այցը Հայաստան ուներ ձևական բնույթ։ Այս մասին ասյսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կովկասի ինստիտուտի քաղաքական ուսումնասիրությունների բաժնի ղեկավար Սերգեյ Մինասյանը՝ հիմնավորելով, որ Քլինթոնը պատրաստվոմ է լքել իր պաշտոնը։
Ըստ բանախոսի սա երևի թե Քլինթոնի վերջին այցելությունն էր տարածաշրջան։ Այցի շրջանակներում արված գնահատականները, որոնք տրվել են ԱԺ ընտրություններին, ըստ Մինասյանի կապված են այն փաստի հետ, որ ընտրությունների արդյունքից ԱՄՆ–ը գոհ էր։
Մինասյանը նշեց նաև, որ հայ–թուրքական հարաբերությունների և ղարաբաղյան հիմնահարցի շուրջ Քլինթոնի կողմից ասված հայտարարությունները, ուղղված էին ոչ միայն Հայաստանի և տարածաշրջանի իշխանություններին, այլ նաև ԱՄՆ–ի հայկական սփյուռքին։ Ըստ բանախոսի, դա ուներ նաև նախընտրական ինչ–որ նշանակություն։
Մինասյանի կարծիքով, քանի–որ Վրաստանն ԱՄՆ-ի ներքաղաքական կյանքի մի մասն է, դա նշանակում է, որ Քլինթոնի՝ Վրաստանում արած հայտարարություններն էլ են ունեցել ներքաղաքական նշանակություն։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան