Քլինթոնն Ադրբեջանին կոչ է արել դադարեցնել արյունահեղությունը
Տարածաշրջան
Վաշինգտոնը բոլոր ջանքերը կգործադրի հայ-ադրբեջանական, ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման համար։ Այս մասին չորեքշաբթի օրը Բաքվում Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի հետ անցկացրած համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, հաղթորդում է 1news.az–ը։
Քլինթոնի խոսքերով՝ իր մոտ լուրջ մտահոգություն է առաջացրել շփման գծում տեղի ունեցած վերջին միջադեպերը, որոնք մարդկային կորուստների պատճառ են դարձել։
«Ես շատ մտահոգ եմ դրանից և չեմ ցանկանում, որ լարվածությունն աճի: Անհրաժեշտ է դադարեցնել արյունահեղությունը: Պետք է համատեղ աշխատել՝ հրադադարի ռեժիմը պահպանելու համար», - ընդգծել է Հիլլարի Քլինթոնը:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան