Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT 4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել Լեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated Press Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում Լատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարները Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվել Ամերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրա Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը «Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել 

«Ելք»-ը միացավ Սերժ Սարգսյանին...

Վերլուծական

Շատերի մոտ կա ընդունված կարծիք, թե ներիշխանական բուրգի ներսում ընթացող պրոցեսները, բայց հատկապես 2018-ով պայմանավորված ներկայիս բուռն պայքարը, սահմանափակվում է ՀՀԿ-ով կամ առավելագույնը նաև ՀՅԴ-ով, քանի որ ոչ ոքի համար գաղտնիք չէ՝ «ընդդիմություն» կոչվածը Հայաստանում, մեղմ ասած, վաղուց իրական գործոն չի հանդիսանում, ինչն էլ, բնականաբար, նշանակում է, որ ի սկզբանե պետք է բացառեր խորհրդարանական ընդդիմության շանսերը` ռեալ ազդեցություն ունենալու քաղաքական պրոցեսների վրա:

Պետք է նկատել, որ նման կերպ մտածողները, խոշոր հաշվով, ճիշտ են. գլոբալ իմաստով հենց ՀՀԿ-ն է որոշում ներքաղաքական պրոցեսների այն հունը, որով դրանք զարգանում են. ընդդիմությունն այստեղ ընդամենը հանդես է գալիս իշխանությունների յուրատեսակ կցորդի դերում` կարողանալով խաղալ միայն այն շրջանակներում, որն իր համար գծել են Բաղրամյան 26-ում:

«Ելք»-ից Սասուն Միքայելյանը հուլիսի 10-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հանդես է եկել գրեթե սենսացիոն հայտարարությամբ: Կարծիք հայտնելով ապագա վարչապետի անձի վերաբերյալ` Միքայելյանը տառացիորեն ասել է հետևյալը. «Մի քանի տարում մենք այնքան վարչապետ ենք փոխել… Եթե շարունակենք մեկ-երկու տարին մեկ վարչապետ փոխել, և նրանցից ոչ մեկը ժողովրդի, պետության առջև պատասխանատվություն չի կրելու, ապա ճիշտ կլինի, որ վարչապետ դառնա Սերժ Սարգսյանը` այս ամենին վերջ տալով: Ավելի ճիշտ կլինի, որ ինքը լինի, որ վերջիվերջո մի անգամ պարտավորություն վերցնի իր վրա: Թե չէ տարիների ընթացքում եսիմ քանի վարչապետ է փոխվել, և ինքն իր վրա ոնց որ պատասխանավություն չի վերցրել: Վերջերս ես եկել եմ եզրակացության, որ ինքը պետք է լինի»:

Նրանք, ովքեր հետևում են մամուլին, իսկ ավելի ճիշտ` մամուլում  հաճախ արծարծվող վերոհիշյալ թեմայի շուրջ ընթացող զարգացումներին, նկատած կլինեն, որ Սերժ Սարգսյանի` որպես ապագա վարչապետի մասին խոսակցությունները հատկապես վերջերս չափազանց ակտիվացել են. միայն Գալուստ Սահակյանի վերջին հայտարարությունները լիովին բավարար են` նշմարելու այն պրոցեսի սկիզբը, որ փորձ է արվում դնել նմանատիպ հայտարարությունների միջոցով:

Հարց է առաջանում, սակայն, ինչպե՞ս կարող է ընդդիմադիր «Ելք»-ը, որը հաճախ է քննադատում առաջին հերթին հենց Սերժ Սարգսյանին, Սասուն Միքայելյանի շուրթերով հայտարարեր, որ նախագահին ուղղակի այլընտրանք չկա: Չէ՞ որ «Ելք»-ն ընդդիմադիր է ու համակրանքով չի վերաբերվում Կարեն Կարապետյանին ու նրա կառավարությանը, կարող էր առնվազը շրջանցել Սերժ Սարգսյանի անձը:

Իրականում այս հարցն ունի ավելի քան պարզ բացատրություն: Նմանատիպ հայտարարությունների միջոցով, որոնք, բնականաբար, բնավ էլ ինքնաբուխ չեն, Նախագահականում լուծում են մի քանի խնդիր. նախ` փորձում են հետզհետե նախապատրաստել հասարակությանը արդեն անխուսափելի թվացող իրադարձությանը` ինչ-որ տեղ նաև ջերմաստիճանի ստուգում իրականացնելով, ապա` փորձում իշխող դարձնել այն տեսակետը, թե զուտ օբյեկտիվորեն Սարգսյանն է հենց այն միակն, ում շուրջ կարող են կոնսոլիդացվել ազդեցիկ քաղաքական ուժերը` ընդդիմադիր, թե իշխանական` հատկապես Հայաստանի համար փորձություններով լի այս օրերին (Սասուն Միքայելյանի խոսքերից կարելի է եզրակացնել, որ նա բավական հիասթափված է Կարեն Կարապետյանից, ում հետ թեպետ ժողովուրդը հույսեր կապում էր, բայց այսօր ձեռնունայն է մնացել: Այսպիսով` մի կողմից Միքայելյանը շեշում է Սարգսյանի անփոխարինելիությունը, մյուս կողմից` նվազեցնում Կարապետյանի դերը` նրան ոչ ուղղակիորեն հռչակելով` անհաջողակ):

Այսպիսով Սերժ Սարգսյանը հիմքեր է ստեղծում` ապագայում հանդես գալու որպես, օրինակ ազգային համաձայնության կառավարության ղեկավար, դառնալու այն առանցքը, որի շուրջ կհամախմբվեն հասարակության վստահությունը վայելող բոլոր ազդեցիկ ուժերն` անկախ դրանց քաղաքական հայացքենրից, անկախ այն ստանձնած դերից, որ վերապահվել է նրանց Նախագահականից. լեգիտիմության հարցը լիակատարորեն լուծվելու է, ինչը նաև պետք է գնահատել որպես Հայաստանի շահերից բխող քայլ` հաշվի առնելով արտաքին ճակատում հասունացած խնդիրները, որոնց պետք է այսպես թե այնպես լուծում տրվի. Սերժ Սարգսյանն այս պայքարից դուրս կգա հզորացած: Այնպես որ` Սերժ Սարգսյանը մեկ կրակոցով սպանում է մի քանի նապաստակ` սեփական շահերը փայլուն կերպով միաձուլելով Հայաստանի պետական շահին:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին
Ամենադիտված