Ինչո՞ւ է Սիրուշոն արտասվել Տորոնտոյի համերգի ժամանակ (լուսանկարներ, տեսանյութեր)
Լուսանկարներ
Տորոնտոյում երեկ տեղի է ունեցել Կանադայի ամենամեծ հայկական փառատոնը՝ Toronto Summerfest-ը: Փառատոնին այս տարի ելույթ է ունեցել Սիրուշոն:
Հանդիսատեսին ուղղված իր խոսքում երգչուհին նշել է. «Գիտե՞ք՝ ես երկու տարի Տորոնտոյում եմ ապրել և նույնիսկ դպրոց եմ հաճախել այստեղ, երբ 7 կամ 8 տարեկան էի»,- ասել է նա՝ հավելելով, որ հաճախել է Արփի Մերասի դպրոցը:
Համերգին ներկա է եղել նաև Արփի Մերասը: Սիրուշոն գրկել է ուսուցչուհուն և արտասվել, երբ միասին դիտել են դպրոցական արխիվային կադրերը:
Ի դեպ, Սիրուշոն Տորոնտոյում ելույթ ունենալու նախօրեին համադասարանցիների հետ խնջույքի է մասնակցել, որին ներկա է եղել նաև դպրոցի տնօրենը:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում