Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT 4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել Լեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated Press Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում Լատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարները Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվել Ամերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրա Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը «Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել 

Ապրիլյան պատերազմը կարող է կրկնվել…

Վերլուծական

Ինչպես հայտնի է, Էդվարդ Նալբանդյանը հուլիսի 11-ին մեկնել է Ավստրիա՝ հանդիպելու այնտեղ իր ադրբեջանցի պաշտոնակցի հետ:

Իրականում, հասկանալու համար, թե այս հանդիպումն ինչ կարող է տալ հայկական կողմին, պետք է հաշվի առնել  այն համընդհանուր մթնոլորտը, որ ստեղծվել է այդ հանդիպումից առաջ: Իսկ մթնոլորտը, նկատենք՝ ամենևին էլ բարենպաստ չէ. մի փոքր ուշադիր լինելու դեպքում հեշտությամբ կարելի է նկատել այն բացասական ազդակները, որոնք նախորդում են հանդիպմանը. Ալիև-Էրդողան եղբայրական հանդիպումն ու դրան հաջորդած Էրդողանի՝ Ալիևին սիրո խոստովանություն հիշեցնող թվիթերյան գրառումը, Ադրբեջանի խոշոր ընդդիմադիր կուսակցություններից մեկի ղեկավար Արիֆ Հաջիլիի՝ Էրդողանին հղած կոչն՝ ազատագրելու Ղարաբաղը, Մամեդյարովի վերջին հայտարարությունը, թե ղարաբաղյան խնդիրը պետք է լուծվի տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա, ինչպես նաև հայկական կողմի մտադրությունը՝ բանակցություններում հանդես գալու անզիջում դիրքերից, Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումից առաջ հայկական կողմի նոր զոհն, ինչպես նաև Ալիև-Թիլերսոն հանդիպման արդյունքները հուշում են, որ իրականում ոչ մի տեղաշարժ այս հանդիպման արդյունքում տեղի չի ունենալու և այդ մասին շատ լավ տեղյակ են թե՛ ադրբեջանական, ու թե՛ հայկական կողմերը: Հարց է առաջանում՝ ի՞նչ են գերտերությունները պատրաստում Անդրկովկասում, կամ ինչի՞ն են փորձելու հասնել գրեթե անխուսափելի թվացող պատերազմի արդյունքում:

Վերլուծությունները, թե ինչպես կանդրադառնա G20-ի համբուրգյան համաժողովն աշխարհի ճակատագրի վրա, բազմազան են ու բազմաբովանդակ. հնչող կարծիքները, նկատենք, հաճախ միմյանց հակառակ են. ոմանք օպտիմիստորեն են տրամադրված այս հարցում, ոմանք էլ ավելի շատ պեսիմիզմով են համակված՝ վստահ լինելով, որ ՌԴ ու ԱՄՆ միջև  առկա հակասությունները չափից դուրս խորն են, որպեսզի հնարավոր լինի դրանք լուծել մեկ հանդիպման շրջանակներում: Հաշվի առնելով այդ համաժողովին հաջորդած հայտարարությունները՝ հատկապես վերաբերող մեր տարածաշրջանին՝ կարելի է պնդել, որ մրցակցությունը ոչ միայն առաջիկայում չի թուլանալու, այլև ժամանակի ընթացքում է՛լ ավելի է թեժանալու. այսօր արցախյան խնդիրը դարձել է յուրատեսակ ինդիկատոր, որով ստուգվում է ստեղծված աշխարհաքաղաքական մթնոլորտը:

Հայտնի է դարձել,որ ՌԴ ժամանակակից զենքի հերթական խմբաքանակն է մատակարարել Բաքվին: Իրականում Ռուսաստանի այս քայլը վկայում է այն բարդ իրավիճակի մասին, որում այժմ հայտնվել է Մոսկվան. փաստորեն՝ Բաքվի վրա գոնե որոշակի վերահսկողություն  հաստատելու կամ ունեցած վերահսկողությունը չկորցնելու հարցում միակ գործուն միջոցը ՌԴ համար մնացել է Բաքվին  զինելը: Բանն այն է, որ Մոսկվան շատ լավ գիտակցում է՝ եթե փորձի Բաքվի նկատմամբ խիստ կտրուկ շարժումներ կատարել, ապա դրանով ընդամենը նպաստելու է Թուրքիայի ազդեցության մեծացմանն Անդկովկասում: Հետևաբար՝ Մոսկվան ջանում է ինչ-ինչ միջոցներով առաջնայնությունը պահել իր ձեռքում ու խանգարել Անկարային՝ Բաքվի վրա տոտալ վերահսկողություն սահմանելու. Մոսկվան լավ է հասկանում, որ թուրք-ամերիկյան հարաբերություններում ներկայում նկատվող սառնությունն ընդամենը գեղեցիկ բեմականացում է ու Թուրքիայի ազդեցության մեծացումը նշանակելու է առաջին հերթին Արևմուտքի հզորացում Անդկովկասում: Ի դեպ՝ Թիլերսոն-Էրդողան հանդիպումից հետո ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել էր, թե ԱՄՆ-ը Թուրքիայի հետ հարաբերություններում փոխադարձ վստահությունը կորցրել է՝ այսպիսով, ըստ էության, փորձելով է՛լ ավելի ընդգծված դարձնել Արևմուտք-Թուրքիա հարաբերություններում ներկայում առկա անհաշտությունը:

Արևմուտքի նպատակներն իրականում պարզ են՝ Անկարայի հետ կռիվ-կռիվ խաղալով ու ստեղծելով պատրանք, թե Անկարան այս կամ այն հարցում ինքնագլուխ է գործում՝ իբր հակառակ Արևմուտքի պահանջների, բախում հրահրելով Թուրքիայի ու Մոսկվայի միջև հենց Անդրկովկասում՝ Հայաստան-Ադրբեջան նոր պատերազմի տեսքով: Այդպիսով, Արևմուտքը մի կողմից կհասնի իր նպատակին՝ ներքաշելով տարածաշրջանն ու Ռուսաստանը պատերազմի մեջ՝ շանտաժի ենթարկելով Մոսկվային, միևնույն ժամանակ, սակայն, խուսափելով անմիջական պատասխանատվություն կրելուց ու հանդես գալով խաղաղասիրական կոչերով:

Իսկ թե ինչին է ի վերջո ձգտում հասնել Արևմուտքն այս ամենով, պարզից էլ պարզ է. ցանկանում է Ռուսաստանին դուրս մղել Անդրկովկասից՝ հարվածի տակ դնելով նրա հեղինակությունն ու խոսքի արժեքն այստեղ: Հենց այս ամենը գիտակցելով է, որ Մոսկվան չի ցանկանում վերահսկողությունը կորցնել Ադրբեջանի վրա՝ հասկանալով իրավիճակի ողջ նրբությունը. Ալիևի վրա պետք է վերհսկողություն սահմանել՝ հարվածի տակ չդնելու Մոսկվայի դիրքերը տարածաշրջանում:

Նախորդ տարվա ապրիլյան դեպքերի կրկնությունը սարերի հետևում չէ, միայն թե՝ է՛լ ավելի մեծ մասշտաբներով...

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին
Ամենադիտված