Արցախի Նախագահը Վախթանգ Դարչինյանին պարգեւատրել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով
Արցախ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 11-ին ընդունել է աշխարհահռչակ բռնցքամարտիկ Վախթանգ Դարչինյանին:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը քննարկվել են Արցախում սպորտի զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր:
Բակո Սահակյանը բարձր է գնահատել Վախթանգ Դարչինյանի ներդրումը հայկական սպորտի զարգացման գործում եւ նրա ակտիվ ներգրավվածությունը համահայկական տարբեր ծրագրերում:
Նախագահը միջազգային մրցասպարեզներում ունեցած նշանակալի հաջողությունների համար Վախթանգ Դարչինյանին պարգեւատրել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով:


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն