Բրյուսելը նոր պայման է առաջադրում Դամասկոսին․ Մոսկվան արձագանքել է Եվրոպայի անվտանգության նոր համակարգ․ Politico-ն ներկայացրել է հինգ սցենար Թեհրանը չի զիջում․ հարստացված ուրանը կմնա Իրանի տարածքում Զելենսկին հաստատել է ռուսական նավին հասցված հարվածը․ Նորվեգիան դիմել է Կիևին Ում չկարողացան կոտրել ո՛չ հալածանքները, ո՛չ բանտը. Արման Աբովյանը շնորհավորել է Գագիկ Ծառուկյանին Կրեմլը բացահայտել է Աբու Դաբիի բանակցությունների շուրջ նոր տարաձայնությունները Չինաստանն ու Ուզբեկստանը խորացնում են միջուկային էներգետիկ համագործակցությունը Մոսկվան մեղադրում է Էստոնիային՝ Ուկրաինային օդային տարածք տրամադրելու համար Եվրամիությունը խստացնում է ռուսաստանցիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումը Միացյալ Նահանգների հետախուզության ղեկավարը Պուտինին Ամերիկայի բարեկամ չի համարում Լիբիան Ուկրաինայից բացատրություն է պահանջում․ Բենգազիի հարվածները որակվել են որպես պատերազմի հայտարարություն Իրանը սպառնում է հարվածել Եվրոպայում գտնվող ամերիկյան ռազմակայաններին 

Անդրիաս Ղուկասյանի վերաբերյալ քրեական գործը ուղարկվել է դատարան

Իրավունք

Կազմակերպված խմբի կողմից հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի վարչական շենքերը, շինությունները, տրանսպորտի միջոցները զավթելու դեպքերի առթիվ հարուցված և ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ ծանր հանցագործություն կազմակերպելու համար մեղադրվող  Ժիրայր Սեֆիլյանին և մի շարք այլ անձանց ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից ազատ արձակելուն պետությանը հարկադրելու նպատակով՝  ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի վարչական շենքերը, շինությունները և տրանսպորտի միջոցները զավթելու, պատանդներ վերցնելու և պահելու համար Վարուժան Ավետիսյանը Պավել Մանուկյանի, Արմեն Լամբարյանի, Արայիկ Խանդոյանի, Մխիթար Ավետիսյանի և մյուսների հետ ստեղծել են կազմակերպված, զինված կայուն խումբ: Կազմակերպված խմբի անդամները նախապես ուսումնասիրել են որպես թիրախ ընտրված ՊՊԾ գնդի տարածքը, հավաքագրել ու հրահանգավորել են խմբի անդամներին, կատարել են գործողությունների հստակ դերաբաշխում, ապօրինի կերպով ձեռք են բերել և պահել հրազեն հանդիսացող 14 ինքնաձիգ՝ ռազմամթերք հանդիսացող փամփուշտներով, ինքնաշեն ատրճանակ, ռազմամթերք հանդիսացող 20 նռնակ, ինչպես նաև տրոտիլային պայթաղյուս:


2016 թվականի հուլիսի 17-ին կազմակերպված խմբի անդամները զինված հարձակում են գործել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի վարչական շենքերի վրա, իրենց մոտ ապօրինի պահվող հրազենի գործադրմամբ, գնդում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների կյանքի և առողջության համար վտանգավոր բռնությամբ, ներխուժել են գնդի տարածք, զավթել և պահել են գնդի վարչական շենքերը, շինություններն ու տարածքում գտնվող տրանսպորտի միջոցները, ինչպես նաև նույն եղանակով պատանդ են վերցրել ոստիկանության աշխատակիցների:


 Այնուհետև, կազմակերպված խմբի անդամները կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով հափշտակել են գնդի սպառազինության մեջ մտնող հրազեն և ռազմամթերք:


Ինչպես հարձակման, այնպես էլ հաջորդող օրերին կազմակերպված խմբի անդամները ձեռնարկել են զավթած շենքերն ու շինությունները, տրանսպորտի միջոցները և պատանդներին պահելուն ուղղված մի շարք գործողություններ. մարմնական վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ, գնդի տարածքից կրակոցներ են արձակել, ինչի հետևանքով  իրավապահ մարմինների մի շարք աշխատակիցներ ստացել են մարմնական վնասվածքներ:


Պատանդ են վերցվել ու գնդի տարածքում պահվել նաև վիրավորված զինյալներին բժշկական օգնություն ցույց տալու նպատակով գնդի տարածք ժամանած բուժաշխատողներ:


2016 թվականի հուլիսի 17-ից իրավապահ մարմինները ՊՊԾ գնդին հարակից տարածքներում օրենքով սահմանված կարգով կազմակերպել և իրականացրել են հանցագործությունների բացահայտմանը, նոր հանցագործությունների կանխմանը, ինչպես նաև քաղաքացիների անվտանգության ապահովմանն ուղղված հատուկ միջոցառումներ, որոնց շրջանակներում ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ ժամանակավորապես սահմանափակել են տրանսպորտային միջոցների երթևեկությունը և քաղաքացիների տեղաշարժը Երևան քաղաքի Մովսես Խորենացի և հարակից փողոցների որոշ հատվածներում:


Ստեղծված իրավիճակն ավելի սրելու համար Անդրիաս Ղուկասյանը մտադրվել է  Երևան քաղաքում զանգվածային անկարգություններ կազմակերպել՝ նպատակ ունենալով խոչընդոտել կազմակերպված խմբի հանցավոր գործողությունների խափանմանը, կանխմանը, զավթածն ու պատանդներին ազատելուն ուղղված իրավապահ մարմինների գործունեությանը, վերջիններիս շարքերը ճեղքելու միջոցով միանալ կազմակերպված զինված խմբին և դրա անդամների հետ համակատարմամբ, ապօրինի հրազեն և ռազմամթերք կրելով և պահելով՝ շարունակել պահել զավթածն ու պատանդներին:


Իր հանցավոր դիտավորությունն իրականացնելու նպատակով Անդրիաս Ղուկասյանը 2016 թվականի հուլիսի 29-ին հանդիպել է իր ծանոթին, վերջինիս խնդրել է գնալ և ուսումնասիրել ՊՊԾ գնդի հարակից տարածքներում ծառայություն իրականացնող ոստիկանական ուժերի տեղակայումը՝ հայտնելով մարդկանց բազմության միջոցով  ոստիկանական շղթան ճեղքելու և կազմակերպված խմբին միանալու իր դիտավորության մասին:


Նշված տեղեկատվությունը ստանալուց հետո, համարելով, որ իր ծրագիրն իրագործելի է, նույն օրը Ազատության հրապարակում մեկնարկած զանգվածային միջոցառման ընթացքում Անդրիաս Ղուկասյանը և այլ անձինք հանդես են եկել ելույթներով, որոնց ժամանակ մարդկանց կոչ են արել դուրս գալ փողոց և սատարել ՊՊԾ գունդը զավթած անձանց: Անդրիաս Ղուկասյանն իր ելույթում, մասնավորապես, նշել է, որ ժամանակն է, որ մարդիկ համախմբվեն և սկսեն անհնազանդության գործողությունները՝ փակեն ճանապարհները, շրջափակեն վարչական շենքերը, իրագործեն անհնազանդության այլ քայլեր, որոնք անհրաժեշտ կգտնեն: Ելույթների ավարտից հետո, մինչ մարդկանց բազմությանն ապօրինի երթով Սարի թաղ առաջնորդելը, Անդրիաս Ղուկասյանն Ազատության հրապարակում հավաքված անձանց առանց բարձրախոսի կոչ է արել ճանապարհից քարեր վերցնել՝ ոստիկանների վրա նետելու համար:


Այնուհետև, Անդրիաս Ղուկասյանը և մյուսները, հաստատապես տեղյակ լինելով ՊՊԾ գնդին հարակից տարածքներում երթևեկության և հետիոտների ազատ տեղաշարժը սահմանափակված լինելու և իրականացվող վերը նշված հատուկ միջոցառումների մասին, միասնական դիտավորությամբ անմիջականորեն ստանձնել են ապօրինի երթի ղեկավարումը: Զանգվածային միջոցառման մասնակիցների հետ հասնելով Նար-Դոս փողոց՝ նրանք հանկարծակի երթի ուղղությունը շեղել են դեպի Սարի թաղ: Մարդկանց բազմությունն Անդրիաս Ղուկասյանի և մյուսների ղեկավարմամբ, բռնություն գործադրելով՝ քաշքշելով, հրելով ու հարվածելով, ճեղքել են Սարի թաղ տանող ճանապարհն արգելափակած՝ ոստիկանության փոքրաթիվ ծառայողներից կազմված շղթան, շարժվել են առաջ և ժամը 21:30-ի սահմաններում տեղակայվել Սարի թաղի՝ ՊՊԾ գնդից առավել պարզ տեսանելի բարձրադիր հատվածում՝ Գլինկայի փողոցում: Այդտեղ նրանք բարձրագոչ վանկարկումներով իրենց աջակցությունն են հայտնել ՊՊԾ գունդը զավթած անձանց, հնչել են նաև գունդ հասնելու, փողոցը փակելու և այլ կոչեր: Այդ ընթացքում ՊՊԾ գնդի տարածքը զավթած և պահած կազմակերպված խմբի անդամները զավթածն ու պատանդներին պահելուն ուղղված գործողություններ են կատարել՝ հրազենային կրակոցներ են արձակել Սարի թաղի ուղղությամբ՝ միաժամանակ նպատակ ունենալով ոգևորել Սարի թաղում զանգվածային անկարգություններին մասնակցող անձանց: Կրակոցների հետևանքով ոստիկանության մեկ ծառայող հրազենային ծանր մարմնական վնասվածք է ստացել, ոստիկանության երկու ծառայողներ վնասվածքներ են ստացել ստորին վերջույթների շրջանում, վնասվել են ոստիկանության զորքերին պատկանող գույքը, Սարի թաղի տներից մեկը, ինչպես նաև իրական վտանգ է ստեղծվել զանգվածային միջոցառման մասնակիցների կյանքի և առողջության համար:


Ստեղծված անմիջական վտանգը, ինչպես նաև ՊՊԾ գնդի տարածք տարբեր անձանց հնարավոր ներթափանցումը կանխելու նպատակով հավաքվածներին ընդառաջ են գնացել ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ: Ոստիկանության ներկայացուցիչները բանակցությունների միջոցով զանգվածային միջոցառման մասնակիցներից պահանջել են հեռանալ այդ տարածքից, հորդորել են գնալ Ազատության հրապարակ կամ Խորենացի փողոց, բազմիցս պարզաբանել, որ այդտեղ մնալն անվտանգ չէ մարդկանց կյանքի ու առողջության համար և Սարի թաղից հեռանալու համար ժամանակ են տվել: Նշված օրինական պահանջը չի կատարվել. Անդրիաս Ղուկասյանը և մյուսները հավաքված բազմությանը, նրանց իսկ անվտանգությունից ելնելով, Սարի թաղից չեն հեռացրել: Ոստիկանության հետ բանակցությունների ընթացքում  հավաքված բազմության մի մասն ընդհուպ մոտեցել է ոստիկանության զորքերի ծառայողներին և քարեր նետել վերջիններիս ուղղությամբ:


Հավաքված բազմությունը հետզհետե ավելի ագրեսիվ է դարձել, չի ենթարկվել տարածքն ազատելու վերաբերյալ ոստիկանության օրինական պահանջին, անտեսել իր իսկ անվտանգության ապահովմանն ուղղված իշխանության ներկայացուցիչների կողմից ձեռնարկվող քայլերը և ժամը 22:30-ի սահմաններում շարունակել է զանգվածային անկարգությունների կատարումը, որոնք ուղեկցվել են ոստիկանության ծառայողների նկատմամբ իրականացվող բռնություններով, զինված դիմադրություն ցույց տալով, նրանց գույքի ոչնչացմամբ և վնասմամբ: Այդ ընթացքում Անդրիաս Ղուկասյանը ղեկավարել է հավաքված բազմությանը, ավելին՝ հրահանգել է քարեր նետել ոստիկանության ծառայողների վրա:


Զանգվածային անկարգության մասնակիցները, իրականացնելով կազմակերպիչների հանցավոր դիտավորությունը, տարբեր չափերի քարեր և այլ առարկաներ են նետել ոստիկանների վրա, ինչի հետևանքով ոստիկանության մի շարք ծառայողներ ստացել են մարմնական վնասվածքներ, վնասվել է ՀՀ ոստիկանությանը և քաղաքացիներին պատկանող գույքը:


Զանգվածային անկարգությունների կազմակերպման և կատարման արդյունքում վտանգվել է հասարակական անվտանգությունը, որը վերականգնվել է ոստիկանության ստորաբաժանումների կողմից իրականացված գործողությունների արդյունքում:


Նման պայմաններում Անդրիաս Ղուկասյանի կողմից կազմակերպված զանգվածային անկարգություններին մասնակցած անձանց գործողությունների միջոցով իրավապահ մարմինների շղթան ճեղքելու և ՊՊԾ գունդը զավթած կազմակերպված խմբի անդամներին միանալու, նույն խմբի կազմում ապօրինի հրազեն և ռազմամթերք կրելով և պահելով՝ զավթածն ու պատանդներին պահելուն ուղղված դիտավորյալ գործողությունները նրա կամքից անկախ հանգամանքներով ավարտին չեն հասցվել:


Ձեռք բերված փոխկապակցված ապացույցների բավարար համակցության հիման վրա` զանգվածային անկարգություններ կազմակերպելու, կազմակերպված խմբի կողմից զավթված շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ, վերցված պատանդներ պահելու և ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք պահելու փորձի համար Անդրիաս Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով, 34-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 34-218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 34-235-րդ հոդվածի 3-րդ մասով:


Մինչադատական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ մեղադրյալ Անդրիաս Ղուկասյանի նկատմամբ անջատվել է քրեական գործ, որով կազմված մեղադրական եզրակացությունը հաստատվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից և քրեական գործն ուղարկվել է Երևան քաղաքի էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար:


Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մեկ օրում Հորմուզի նեղուցում ականապատված չորս տանկեր է պայթեցվել Նիկոլա Սարկոզին կրկին կանգնել է դատարանի առաջԵՄ-ն դեկտեմբերի 1-ից հիբրիդային ավտոմեքենաների ներմուծման քվոտաներ է սահմանում Իրանի շրջափակումը ցամաքից գործնականում անհնար է. Արաղչի Նեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ներքին անվտանգության ծառայության ղեկավարի սպանության մասին Լեհաստանում ձերբակալվել է Կրակովի ահաբեկչական հարձակումը գովաբանած տղամարդը Բրյուսելը նոր պայման է առաջադրում Դամասկոսին․ Մոսկվան արձագանքել էԵվրոպայի անվտանգության նոր համակարգ․ Politico-ն ներկայացրել է հինգ սցենարԹեհրանը չի զիջում․ հարստացված ուրանը կմնա Իրանի տարածքումԶելենսկին հաստատել է ռուսական նավին հասցված հարվածը․ Նորվեգիան դիմել է ԿիևինՈւմ չկարողացան կոտրել ո՛չ հալածանքները, ո՛չ բանտը. Արման Աբովյանը շնորհավորել է Գագիկ ԾառուկյանինԿրեմլը բացահայտել է Աբու Դաբիի բանակցությունների շուրջ նոր տարաձայնություններըՉինաստանն ու Ուզբեկստանը խորացնում են միջուկային էներգետիկ համագործակցությունըՄոսկվան մեղադրում է Էստոնիային՝ Ուկրաինային օդային տարածք տրամադրելու համարԵվրամիությունը խստացնում է ռուսաստանցիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումըՄիացյալ Նահանգների հետախուզության ղեկավարը Պուտինին Ամերիկայի բարեկամ չի համարումԼիբիան Ուկրաինայից բացատրություն է պահանջում․ Բենգազիի հարվածները որակվել են որպես պատերազմի հայտարարությունԻրանը սպառնում է հարվածել Եվրոպայում գտնվող ամերիկյան ռազմակայաններինՄերցը հայտարարել է, որ Եվրոպան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետՄիացյալ Նահանգները հետաքննում է Իրանի հնարավոր կապը նավերի դեմ կիբեռհարձակումների հետԼուկաշենկոն խոստովանել է, որ պատրաստ չէ հրաժարվել հեռուստացույցից Ռուսաստանի կորուստները․ 490 հազար զոհ և ամսական մինչև 50 հազար սպանված կամ վիրավորՈւկրաինայի ԶՈւ հարվածների հետևանքով մեկ շաբաթում Ռուսաստանի 65 բնակիչ է զոհվել. Միրոշնիկ Իրանը Միացյալ Նահանգներից 290 միլիարդ դոլարի փոխհատուցում է պահանջումԱվելի քան մեկ միլիարդ դոլար՝ վեց օրում․ «Քրիստիսն» ամփոփել է Նյու Յորքի աճուրդներըԶանգվածային արտաքսում Ռուսաստանից. տասնյակ հազարավոր միգրանտներ են վտարվել Իմ մարմինը չի կարողանում կապ հաստատել ուղեղիս հետ. Բելլա Հադիդը` իր առողջական խնդիրների մասին Նան Գոլդինի նոր ֆիլմի առաջին ցուցադրությունը Լոնդոնի «Հեյվարդ» պատկերասրահում էՊենտագոնը հայտնել է Միացյալ Նահանգներում անօդաչու թռչող սարքերի զգալի թուլացման մասինՎրաստանից զանգվածային արտաքսումները շարունակվում են․ նրանց թվում են նաև ՀՀ-ի քաղաքացիներԱքլորի գլխով պարսկական սափորը Թուրինից հասել է Ուլան ԲատորԿատարցի միջնորդները շարունակում են շփումներն ԱՄՆ-ի և Իրանի միջև. Կատարի ԱԳՆ Թուրքիայում կործանվել է AS-532 ռազմական ուղղաթիռը Առաջին մանկական «Բուքերի» եզրափակչում 8 գիրք է․ հաղթողին կընտրեն նաև երեխաներըՈւկրաինան պատերազմը ոչ մի տեղ չի տեղափոխում. Կիևում արձագանքել են Լիբիայի պահանջին՝ բացատրելու ռուսական նավի վրա հարձակումը «Հայաքվե»-ն մերժում է իշխանության սահմանադրական նախագիծը և հայտարարում ընդդիմադիր համախմբման մասինՍտամբուլի արվարձանում մեկ օր շարունակ առյուծ էին որոնում, սակայն իշխանությունները հայտնել են, որ այն գոյություն չունի Բացվել է Ռոնալդուի ամենաբարձր արձանով թանգարանը Վանաձորում այսօր վրшերթի ենթարկված 8–ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր էԼոնդոնում նարինջների արկղերում գրեթե 900 կգ կոկաին են առգրավել Միջազգային «Էմմի»․ ֆրանսիական «Կարեմը» ճանաչվել է լավագույն դրամատիկ սերիալ«Էվկլիդը» գտել է մինչ այժմ հայտնի ամենահեռավոր քվազարըԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիԻ՞նչ է կատարվել աստղի ներսում պայթյունից ժամեր առաջ․ «Ուեբը» հետքեր է գտել փոշու մեջՆԳՆ ոստիկանները ավազակության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել (տեսանյութ) Ի՞նչ էին ուտում Ավստրալիայում 45 000 տարի առաջ․ երկու հնավայրի ոսկորները հուշում են պատասխանըԵգիպտոսում գտել են 3 400 տարվա ծեսի հետքեր՝ պապիրուսի 40 այրված բեկորների վրաԸնդդիմությունն առաջնորդվում է նոր քաղաքական փիլիսոփայությամբ․ քաղաքական մեկնաբանի դիտարկումը Մարիանյան իջվածքում՝ 6 148 մետր խորության վրա, գտել են պայթյունային ժայթքման հետքերԽոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կան վիրավորներ
Ամենադիտված