Աշխարհի առաջնությանը Հայաստանը կներկայացնի երեք ջրացատկորդ
Սպորտ
Ջրացատկի Հայաստանի հավաքականը մեկնել է Բուդապեշտ, որտեղ հուլիսի 14-22-ը կմասնակցի աշխարհի առաջնությանը: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի կայքը:
Հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանը թիմի կազմում ընդգրկել է Լև Սարգսյանին, Վլադիմիր Հարությունյանին եւ Վարտան Բայանդուրյանին: Վերջինս առաջին անգամ է հանդես գալու Հայաստանի հավաքականում: Իսկ Ազատ Հարությունյանը վնասվածքի պատճառով բաց է թողնելու տարվա գլխավոր ստուգատեսը:
10 մ անհատական աշտարակացատկում կմրցեն Հարությունյանը եւ Բայանդուրյանը, իսկ 10 մ սինքրոն աշխատակացատկում՝ Վլադիմիրն այս անգամ հանդես կգա Լև Սարգսյանի հետ:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը