Աբխազիայի նախագահը կոչ է արել հայերի և աբխազների միջև թշնամանք չհրահրել
Արտաքին Քաղաքական
Աբխազիայի նախագահի մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել 1991-1992 թթ․ Աբխազիայի հայրենական պատերազմում հայկական գումարտակի մասնակցությանը բացասական գնահատական տալու հետ կապված և կոչ է արել հայերի ու աբխազների միջև չհրահրել թշնամանք։
«Մեր թշնամիները փորձում են բաժանել մեր բազմազգ ժողովրդին։ Աբխազիան մեր ընդհանուր տունն է, մեր ամրոցը և օջախը։ Մենք թույլ չենք տա ներսից քանդել այդ ամենը»,- ասված է հայտարարությունում։
Անցյալ շաբաթ Ֆեյսբուքի «ԱԲԽԱԶԻԱՆ ԱՅՍՕՐ» խմբում մի հայտարարություն էր տարածվել, որում Աբխազիայի ֆուտբոլային ակումբի փոխնախագահ Ջեմալ Բարցիցան Գագրայի պատերազմին մասնակցած ազատամարտիկների հետ հանդիպման ժամանակ բացասական գնահատական էր տվել վրաց-աբխազական պատերազմին Աբխազիայի հայկական համայնքի մասնակցությանը։
Բարցիցան նաև նշել էր, որ եթե Հայաստանի իշխանությունը չի ճանաչում Աբխազիայի անկախությունը, ուրեմն հայերը պետք է լքեն իրենց տարածքը։
Հայկական համայնքն այդ հայտարարությունը սադրիչ է համարել և պահանջել է ներողություն խնդրել։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին