Մխիթարյանին մեծ մրցաշրջան է սպասվում. Ջորկաեֆ
Սպորտ
Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆն անդրադարձել է Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին և նշել.
«Երկար տարիներ է, ինչ գիտեմ Հենրիխի ընտանիքին: Միշտ կապ ենք պահպանում միմյանց հետ: Նրանք շատ, շատ լավ մարդիկ են և հաճախակի եմ տեսնում նրանց, երբ Հայաստանում եմ լինում: Կարևորում եմ դա, քանի որ մենք քիչ ենք, բայց պետք է աջակցենք միմյանց: Հենրիխը լավ տղա է, նա երբեք չի բողոքում: Մրցաշրջանի մեկնարկում նա անգամ պահեստայինների նստարանին տեղ չուներ, սակայն խաղից խաղ՝ կարողացավ իր տեղը հաստատել հիմնական կազմում: Նա միշտ քրտնաջան աշխատում է և իր առաջ նոր մարտահրավերներ դնում: Մենք բոլորս շատ հպարտ ենք Հայաստանում Մխիթարյանով:
«Մանչեսթեր Յունայթեդ»-ին պետք է մեկը, ով կփոխի խաղը երկրորդ կեսում` դա Հենրիխն է: Նրան մեծ մրցաշրջան է սպասվում»,- Ջորկաեֆի խոսքը մեջբերում է Sky Sport-ը:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը