Սիրելի մարդկանց հետ ժամադրում ու կեսգիշերնանց մի քիչ ցնդում. Նազենի Հովհաննիսյանի գրառումը
Բլոգոսֆերա
Նազենի Հովհանիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Երևանի գիշերներում շատ հիշողություններ են ծնվում, որոնք մեզ պահելու են օր ծերության, Երևանն անհավանական հույզեր է երևան հանում), սիրելի մարդկանց հետ ժամադրում ու կեսգիշերնանց մի քիչ ցնդում... քաղաքի բնակիչների պես։
Երևանն այնպիսին է, ինչպիսին լինում է բազմազավակ կինը, երբեմն թափթփված, բայց սեղանը՝ լիքը, որը միշտ սպասում է հյուրերի՝ անկախ ժամից։ Հոգատար, գերակտիվ, բայց միևնույն ժամանակ անջատված ու օտարոտի։ Մի քիչ անհարմար կարող է լինել Երևանը, տատիկի տան հնուց մնացած ճռռացող դռների նման, երբեմն անհասկանալի՝ նոր ընկերություն անող զույգի՝ աղջկա նման, որն ուզում է համ ամուսնանալ համ էլ «ազատ» մնալ։ ))
Երևանը. Երևանը...
Արմենի ներկայությունը Երևանյան երանգները բացում է, գունեղ է սարքում ու ստիպում նորովի ընկալել Հին քաղաքը։ Երևան ջան՜՜՜:
Արմեն Երիցյանն ինձ համար Ժամանակակից ամենից հետաքրքիր ու ճաշակով արվեստագետներից է, ով միշտ պահում է արմատից եկած իր ինքնությունը....նրա հետ կարելի ուղղակի լուռ թափառել սալիկապատ կնճռոտ Քաղաքում ու լսել...:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը