Ակնկալում եմ, որ ԼՂՀ-ն կդառնա հակամարտության հավասար կողմ. Ռիչարդ Կիրակոսյան
Տարածաշրջան
Ղարաբաղի հիմնահարցի լուծման նոր մոտեցումը կխթանի Մինսկի խմբի գործունեությունը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը:
«Մենք դեռ չգիտենք՝ ինչպիսին կլինի նոր առաջարկը, սակայն կարծում եմ, որ Քլինթոնը երբեք դա չէր ասի, եթե չհամաձայնեցներ Ռուսաստանի ու Ֆրանսիայի հետ: Ես ակնկալում եմ, որ կլինի նոր ձևաչափ, երբ ԼՂՀ-ն կլինի հակամարտության հավասար կողմ»,- կարծիք հայտնեց Կիրակոսյանը:
Հիշեցնենք, որ վերջերս ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Բաքու կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների առաջիկա հանդիպման ժամանակ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման նոր մոտեցում կառաջարկվի:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան